Micro-GEAR. ԱԲ գործիքները հետազոտության և զարգացման համար միկրոորակավորման դասընթաց

ԵՄՀ Կառավարման ամբիոնը մեկնարկում է Կազմակերպական բիզնեսի վերափոխում և կայուն կառավարում (Organizational Business Transformation and Sustainable Management) միկրոորակավորման դասընթացը, որը մշակվել և իրականացվում է Էրազմուս+ կարողությունների զարգացման Micro-GEAR նախագծի շրջանականերում։

❓ Ովքե՞ր կարող են դիմել․ 

  • բակալավրի աստիճան ունեցող անձինք,
  • ծրագրերի համակարգողներ,
  • ձեռնարկատերեր,
  • կազմակերպական պլանավորման կամ նորարարության մեջ ներգրավված մասնագետներ,
  • կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասնագետներ:

 📘 Դասընթացը ներառելու է երեք մոդուլ (18 ECTS) 

  • Արհեստական բանականության գործիքները հետազոտության և զարգացման համար / AI Tools for Research and Development (3 ECTS) 
  • Կայուն կառավարում ու շրջակա միջավայրի սոցիալական և կառավարման շրջանակներ / Sustainable Management & ESG Frameworks (6 ECTS)
  • Բիզնես պրոցեսների կառավարում / Business Process Management with Capstone Project (6 ECTS)

Միկրոորակավորման դասընթացի նպատակներն են․ 

  • ամրապնդել կազմակերպական գործընթացները վերլուծելու և փոփոխություններ պահանջող ոլորտները բացահայտելու կարողությունները,
  • տրամադրել կազմակերպական փոփոխությունները պլանավորելու և ուղղորդելու գործնական գործիքներ,
  • ներկայացնել բիզնեսի փոխակերպմանը վերաբերող կայունության շրջանակներ (ESG, SDG, շրջանաձև տնտեսություն),
  • խթանել առաջնորդության, հաղորդակցման և որոշումների կայացման հմտությունները` փոխակերպման համատեքստերում։

Դասընթացի ձևաչափը՝ հիբրիդ

Դասընթացի մեկնարկը՝ փետրվար

Տևողությունը՝ 4 ամիս 

Անցկացման վայրը․ Եվրասիա միջազգային համալսարան (Ազատության 24/2, 505 լսարան) 

Գրանցման հղում՝ https://forms.gle/M4Sr4Z65uEPVUrNP9 

Դասընթացավարներ՝ Դավիթ Եդիգարյան

CRYPTO & TRADING ԴԱՍԸՆԹԱՑ

Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնը՝ համագործակցելով Premium Trading կազմակերպության հետ, ներկայացնում է նոր հնարավորություն՝ ուսումնասիրելու ֆինանսական շուկաները Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝ Կրիպտոարժույթներ Blockchain տեխնոլոգիա Bitcoin

Micro-GEAR. Կայուն կառավարում ու շրջակա միջավայրի սոցիալական և կառավարման շրջանակներ

ԵՄՀ Կառավարման ամբիոնը մեկնարկում է Կազմակերպական բիզնեսի վերափոխում և կայուն կառավարում (Organizational Business Transformation and Sustainable Management) միկրոորակավորման դասընթացը, որը մշակվել և իրականացվում է Էրազմուս+ կարողությունների զարգացման Micro-GEAR նախագծի շրջանականերում։