ԵՄՀ և Լիգա Ինշուրանս. նոր հնարավորություններ ուսանողների համար

Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՀ ամբիոնի ու Լիգա Ինշուրանս ընկերության համագործակցությամբ կայացավ հանդիպում, որի ընթացքում ընկերության ներկայացուցիչներն ուսանողներին ներկայացրին Liga Gen Z ծրագիրը։
 
Ծրագրի շրջանակներում ուսանողները մասնակցելու են վերապատրաստումների, որից հետո անցնելու են աշխատանքի ընկերությունում:
 
Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցին նաև համատեղ մշակել մագիստրոսական, ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, որոնք կմիավորեն տեսական գիտելիքն ու գործնական փորձը ապահովագրական ոլորտում։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման