Հարգելի ուսանողներ,
ԵՄՀ Ուսանողական խորհրդի ընտրական հանձնաժողովը հայտարարում է Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական խորհդրի ընդհանուր ժողովի պատվիրակների ընտրության գործընթացի մեկնարկի մասին: Ընտրական գործընթացը մեկնարկում է հոկտեմբերի 14-ից և կտևի մեկ ամիս:
Համաձայն ԵՄՀ ՈՒԽ կանոնադրության,
- ԵՄՀ ՈՒԽ բարձրագրույն մարմնում (Ընդհանուր ժողով) անդմաները ընտրվում են երկու տարի ժամկետով ամբիոններում՝ ըստ կուրսերի (բակալավրիատ և մագիստրատուրա 1-ին կուրս) կազմակերպված ուղղակի և բաց ընտրությունների արդյունքում: Ընտրված են համարվում այն թեկնածուները, ովքեր հավաքել են ընտրություններին մասնակցած ուսանողների ձայների մեծամասնությունը:
- Թեկնածուները առաջադրվում են ինքնաառաջադրման սկզբունքով կամ այլ ուսանողների կողմից։ ՈՒԽ Ընդհանուր ժողովի անդամ կարող է առաջադրվել այն ուսանողը, որի միջին որակական գնահատականը 2․0 և ավելի է (առաջին կորսերում ընտրությունները կազմակերպվում են առանձին ժամանակահատվածում՝ ՄՈԳ ձևավորելուց հետո)։ Ուսանողը առաջին անգամ ՈՒԽ ընդհանուր ժողովի պատվիրակ չի կարող ընտրվել, եթե նրա անհարգելի բացակայությունների թիվը վերջին մեկ ուսումնական տարվա ընթացքում հատում է նախատեսված լսարանային ընդհանուր ժամերի 30%-ը կամ ունի 6 կրեդիտը գերազանցող ակադեմիական պարտք (վերընտրվելու ժամանակ սույն սահմանափակումը կարող է չեղարկվել ընտրական հանձնաժողովի որոշմամբ)։ Մասնագիտական ուսումնական հաստատություններից (քոլեջներից) ընդունված ուսանողների պարագայում մինչ ՄՈԳ-ի ձևավորումը կիրառվում է նրա ստացած մասնագիտական կրթության վկայականում գրանցած ՄՈԳ-ի արդյունքը։
- Յուրաքանչյուր ամբիոնի յուրաքանչյուր կուրսից (ըստ առկա և հեռակա ուսուցման համակարգերի) ընտրվում է առնվազն մեկ ընդհանուր ժողովի անդամ, եթե կուրսի ուսանողների թիվը 7 և ավել է, հակառակ դեպքում ընտրությունները ընտրական հանձնաժողովի որոշմամբ կարող են կազմակերպվել միավորված կուրսերով։ Եթե կուրսի ուսանողների թիվը 30 և ավել է, ապա տվյալ կուրսից կարող է ընտրվել ընդհանուր ժողովի երկու անդամ։ Օտարերկրացի ուսանողների պարագայում ընտրական հանձնաժողովի որոշմամբ ընտրությունները կազմակերպվում են ըստ առանձին խմբերի։
Հարգելի ուսանողներ,
Առաջադրումները և ինքնաառաջադրումները պետք է կատարել նախապես։ Առաջադրումները (ինքնաառաջադրումները) ընդունվում են գրավոր՝ 403 սենյակ կամ օնլայն (dimum@eiu.am) մինչև հոկտեմբերի 29-ը՝ ժամը 17:00-ն:
Առաջադրված թեկնածուների քվեարկությունները կուրսերում կիրականացվեն ս/թ նոյեմբերի 1-ից 8-ը ընկած ժամանակահատվածում: Ընդհանուր ժողովը կհրավիրվի նոյեմբերի 10-ից 15-ը ժամանակահատվածում:
Կից կարող եք տեսնել առաջադրման թերթիկի նմուշը:


