Դատախաղ՝ «Քրեական դատավարություն» առարկայի շրջանակում

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողները մասնակցեցին «Քրեական դատավարություն» առարկայի շրջանակում կազմակերպված դատախաղին, որը անցկացվեց նույն ամբիոնի դասախոս, իրավագիտության թեկնածու, դոցենտ Հակոբ Պետրոսյանի նախաձեռնությամբ։
 
Դատախաղի ընթացքում ուսանողները ներկայացրին քրեական դատավարության հիմնական փուլերը՝ ներառյալ դատական նիստերի անցկացումը և դատավճռի կայացումը։ Իրենց ելույթներով հանդես եկան կողմերը, ինչպես նաև վարույթին օժանդակող սուբյեկտները։ Դատախաղի եզրափակիչ մասում դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու համար, ապա վերադառնալով հրապարակեց մեղադրական դատավճիռ։

Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։