ԵՄՀ ուսանողուհին մասնակցել է ուսանողական ֆիլմերի 25-րդ փառատոնին

Եվրասիա միջազգային համալսարանը հպարտանում է իր ուսանողներով, ովքեր դրսևորվում են ոչ միայն ակադեմիական, այլև մշակութային ու ստեղծագործական ոլորտներում՝ տեղական և միջազգային հարթակներում։
 
Հայարփի Ֆահրադյանը, ով մասնակցում է Էրազմուս+ շարժունության ծրագրին և ներկայումս սովորում է Չեխիայի Մասարիկի համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետում, ակտիվ ներգրավվածություն է ցուցաբերում նաև համալսարանի կազմակերպած միջոցառումներին։
 
Նա վերջերս մասնակցել է ուսանողական ֆիլմերի 25-րդ փառատոնին, որն անցկացվել է «Rozbij to!» խորագրի ներքո։ Այն ամենամյա կինոփառատոն է, որտեղ տեխնոլոգիան և արվեստը միահյուսվում են ստեղծագործական ձևով՝ շեշտադրելով ուսանողների գաղափարները, պատմություններն ու նորարար մտածողությունը։
 
Հայարփին ընդգրկված է եղել վիդեո թիմում, որի պատասխանատվության ներքո ստեղծվել է փառատոնի օրերի և հետփառատոնյան ֆոտո/վիդեո բովանդակությունը։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման