Սևիլիայի համալսարանը կազմակերպել է գործընկեր բուհերի աշխատակիցների վերապատրաստման շաբաթ

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանն ու նախապատրաստական բաժնի ղեկավար Մերրի Շահբազյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում մասնակցել են Սևիլիայի համալսարանի կողմից կազմակերպված գործընկեր բուհերի աշխատակիցների վերապատրաստման շաբաթին։
 
Այցի ընթացքում նրանք մասնակցել են քննարկումների՝ միջազգային շարժունության, կրթական ծրագրերի, հետազոտական համագործակցության և գիտելիքի փոխանցման թեմաների վերաբերյալ։ Ծրագրի շրջանակում անցկացվել են նաև հանդիպումներ Սևիլիայի համալսարանի վարչական և ակադեմիական ստորաբաժանումների հետ, ինչպես նաև մշակութային այցելություններ՝ ներառյալ Ալկասարի պալատը։
 
Այսպիսի ծրագրերն ընձեռում են բացառիկ հնարավորություն ամրապնդելու միջհամալսարանական կապերը, փոխանակելու փորձառություն և զարգացնելու միջազգային ակադեմիական համագործակցությունը։

Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։