POSIG մագիստրոսական կրթական ծրագիրը՝ նոր հնարավորություն

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանը իր դռներն էր բացել իր կրթական ծրագրերի դիմորդների համար: «Բաց դռների օր» նախագիծը, որն այս տարի անցկացվեց «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագրի ներքո։
Եվրասիա միջազգային համալսարանը ներգրավված է 2024 թվականին ԵՄ համաֆինանսավորմամբ մեկնարկած քաղաքագիտության մագիստրոսական նոր ծրագրի մշակմանն ուղղված JOPSCIP նախագծում, որն արդեն իսկ տալիս է շոշափելի արդյունքներ: ԵՄՀ-ն միացել է POSIG Joint Master’s Programme Political Science – Integration & Governance) քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագրի իրագործմանը:
PoSIG երկամյա (120 ECTS) համատեղ մագիստրոսական ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ձգտում են խորացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները քաղաքական գիտության ոլորտում՝ ստանալով որակյալ եվրոպական կրթություն բազմազան միջավայրում։ Ծրագիրը յուրահատուկ է նրանով, որ համադրում է ինտեգրացիոն քաղաքականության վերաբերյալ խորքային գիտելիքները կառավարման ռազմավարությունների հետ՝ խթանելով քաղաքական գործընթացների ու դինամիկայի վերաբերյալ քննադատական վերլուծությունն ու բազմակողմանի քննարկումները։
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանել և փորձ ձեռք բերել միաժամանակ (տարբեր կիսամյակների ընթացքում) մի քանի առաջատար համալսարաններում՝ Ավստրիայում, Ալբանիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Իտալիայում, Կոսովոյում, Հյուսիսային Մակեդոնիայում, Հայաստանում և Վրաստանում։
Բաց դռների օրվա ընթացքում JOPSCIP նախագիծն ու POSIG ծրագիրը հանդես եկան առաձին տաղավարով: ԵՄՀ ներկայացուցիչները ներկայացրին ընդունելության ընթացքը, կրթական ծրագրի կառուցվածքը, դրամաշնորհային հնարավորությունները և շրջանավարտների զբաղվածության հեռանկարները։ Շատ այցելու ուսանողներ հետաքրքրությամբ մոտեցան POSIG տաղավարին՝ իրենց հարցերով և հետաքրքրություններով, ինչը վկայում է ծրագրի հանդեպ նկատելի հետաքրքրության մասին։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման