KPI4HE նախագծի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանում քննարկվեց Գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի հայեցակարգը

Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող KPI4HE նախագծի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանում քննարկվեց Գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) հայեցակարգը՝ որպես բարձրագույն կրթության համակարգային բարելավման գործիք։
Եվրասիա միջազգային համալսարանը, ներգրավված լինելով ԵՄ Էրազմուս+ «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) նախագծի կոնսորցիումում, մասնակցում է ծրագրի շրջանակներում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի հայեցակարգ»-ի և Հայաստանի բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների մշակմանը։
Հայեցակարգը նպատակ ունի մշակել և ներդնել ՀՀ բարձրագույն կրթության համակարգում ԳԱՑԱՇ հիմքերը՝ ապահովելով կրթության որակի բարելավում, հաշվետվողականություն և արդյունավետ կառավարում։ Հայեցակարգում ներկայացված են ոլորտի հիմնախնդիրները, միջազգային փորձը, առաջարկվող լուծումները և ակնկալվող ազդեցությունը։
ԵՄՀ-ում կայացած ներքին քննարկման շրջանակում համալսարանի աշխատանքային խումբը մանրամասնորեն վերլուծել է ԳԱՑԱՇ հայեցակարգի կառուցվածքը, նպատակադրումները և ներդրման հնարավորությունները՝ ԵՄՀ ինստիտուցիոնալ համատեքստում։ Քննարկման ընթացքում շեշտադրվել է ԳԱՑԱՇ-ի կիրառելիությունը բուհերի ռազմավարական պլանավորման, ինստիտուցիոնալ ինքնագնահատման, որակի ապահովման, ռիսկերի կառավարման և շարունակական բարելավման գործընթացներում։
Քննարկման արդյունքում ընդգծվել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, որոնք կապված են կրթության որակի, ինստիտուցիոնալ արդյունավետության և միջազգային համադրելիության հետ։ ԳԱՑԱՇ-ի ներդրումը կարող է խթանել տվյալահեն քաղաքականությունների ձևավորումը, բարձրացնել բուհերի գործունեության թափանցիկությունն ու չափելիությունը և նպաստել համակարգային բարելավման։
Աշխատանքային խումբը կարևորում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ակտիվ ներգրավվածությունը՝ նկատի ունենալով, որ մշակվող հայեցակարգը և գնահատման առանցքային ցուցանիշները դիտարկվում են ոչ միայն որպես ինստիտուցիոնալ զարգացման գործիք, այլ որպես ազգային մակարդակի ռազմավարական բարեփոխում։ Այս նախաձեռնությունն ուղղված է բարձրագույն կրթության համակարգի կայունության, համադրելիության և որակի բարձրացմանը երկարաժամկետ հեռանկարում։
Հիշեցնենք, որ «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) ծրագիրը նպատակ ունի բարելավելու բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը, որոնք նպաստում են որակյալ և ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում՝ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի մշակման և ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման և պլանավորման ծառայությունների գործարկման և հաստատությունների հավատարմագրման պետական չափանիշների վերանայման միջոցներով:

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության