Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ

📣Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ ամենամյա «Բաց դռների օր» մասնագիտական կողմնորոշման նախագծի բացումը, որն այս տարի կրում է «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագիրը:
 
ԵՄՀ ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը ողջունեց քոլեջների ուսանողներին և դպրոցականներին՝ ընդգծելով, որ այս միջոցառումը նրանց հնարավորություն է ընձեռում լիարժեք ծանոթանալ բուհի մասնագիտական ծրագրերին, խորապես հասկանալ կրթական առաջարկները և ընտրել իրենց ապագա մասնագիտությունը՝ հենվելով տեղեկատվական ու մասնագիտական շոշափելի հիմքերի վրա:

Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։