«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին և ուղղված էր «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կլաստեր 4-ի` թվայնացում, արդյունաբերություն և տիեզերք, և կլաստեր 5-ի` կլիմա, էներգետիկա և տրանսպորտ թեմատիկ ուղղությունների քննարկմանը:
Բրոքերային միջոցառումը եզակի հարթակ է գիտնականների/հետազոտողների և ձեռնարկատերերի համար՝ ներկայացնելու իրենց նախագծային առաջարկների գաղափարները, հաստատելու կապեր ոլորտի ներկայացուցիչների հետ և համագործակցելու իրենց նախագծային հետաքրքրությունները կիսող գործընկերների հետ:
Ներկայացնելով ԵՄՀ-ն՝ Աննա Մարտիրոսյանը հանդիպել է պոտենցիալ գործընկերների հետ, քննարկել է նոր համատեղ ծրագրերի հնարավորությունները՝ ստեղծելով նոր համագործակցային հեռանկարներ:

Կայուն զարգացումը թվային դարաշրջանում․ տնտեսական, իրավական և հասարակական հիմնախնդիրներ

Եվրասիա Միջազգային Համալսարանը երիտասարդ հետազոտողներին հրավիրում է մասնակցելու «ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԹՎԱՅԻՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ․ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» Եթե դու բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանող ես, ասպիրանտ կամ երիտասարդ հետազոտող — միացիր և ներկայացրու քո գաղափարները կայուն զարգացման, թվային փոխակերպման, իրավունքի

«Հետազոտական դրամաշնորհներ. հայտերի գրագետ ներկայացման ձևաչափը և հաջողության բանաձևը» սեմինար ԵՄՀ-ում

ԵՄՀ Հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Հետազոտական դրամաշնորհներ. հայտերի գրագետ ներկայացման ձևաչափը և հաջողության բանաձևը» սեմինարը: Այն միավորեց համալսարանի դասախոսներին և հետազոտողներին՝ քննարկելու գիտական դրամաշնորհների հայտերի

ԵՄՀ ուսանողների հետազոտական ներուժի զարգացումը կրթական գործընթացի կարևոր բաղադրիչներից է

Հպարտությամբ ներկայացնում ենք 2024-2025 ուստարվա «Եվրասիա» կրթաթոշակային ծրագրի կրթաթոշակառու, Նախագծերի կառավարման 2-րդ կուրսի մագիստրոս Ալյոշա Հովսեփյանի գիտական հրապարակումը, որն իրականացվել է կրթաթոշակի շրջանակում համահեղինակությամբ տնտեսագիտության