«Քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննություն իրականացնելու» թեմայով դերախաղ՝ «Քրեական դատավարություն» առարկայից։

Եվրասիա միջազգային համալսարանում Իրավագիտության ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննություն իրականացնելու» թեմայով դերախաղ՝ «Քրեական դատավարություն» առարկայից։
Դերախաղին ուսանողները մասնակցում էին առանձին քրեադատավարական սուբյեկտների ձևաչափով։ Ներկայացված դեպքով դատաքննության փուլին վերաբերող դատախաղը կիրականացվի հաջորդ ուսումնական տարվա ընթացքում՝ հիշյալ դասընթացի համապատասխան թեմաները ուսանելուց հետո։
Դերախաղը կազմակերպել էր իրավագիտության ամբիոնը, իսկ աշխատանքները համակարգել է դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Պետրոսյանը։

ԵՄՀ-ն՝ կրթական բարեփոխումների առաջնագծում. ամփոփվեց Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ։

armenpress.am. Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։

Հարցազրույց ԵՄՀ Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահի հետ

Հարցազրույց Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Ռոզա Մանվելյանի հետ Հունվարի 17-ին Եվրասիա միջազգային համալսարանում անցկացված ուսանողական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում