Ուսումնառության կազմակերպումը բազմամշակույթ լսարանում. սեմինարը վարեց Ջուլիա Սարրիսը

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանի դասախոսները հանդիպեցին բանասիրական գիտությունների թեկնածու, Կոլորադոյի համալսարանի դասախոս, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան անգլերեն լեզվի մասնագետ Ջուլիա Սարրիսի հետ:

Բանախոսը ԵՄՀ դասախոսական անձնակազմին ներկայացրեց «Ուսումնառության կազմակերպումը բազմամշակույթ լսարանում» թեման, ինչպես նաև հետաքրքիր քննարկումներ եղան բանախոսի և մասնակիցների միջև, կիսվեցին իրենց մասնագիտական հմտություններով ու փորձով, կարևորեցին բազմամշակույթ լսարանում ուսուցչի դերը` որպես առաջնորդող, աջակցող կերպար։

Սեմինարը կազմակերպել էր Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնը:

Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։