

«ebuh.am»-ի առաձնահատկությունների քննարկման շուրջ հանդիպեցին ԵՄՀ աշխատակիցներն ու մասնագետները
Ս.թ. մարտի 3-ին կազմակերպվեց ԵՄՀ աշխատակիցների հանդիպում-քննարկում «ebuh.am» համակարգի մասնագետների հետ: Հանդիպման նպատակն էր՝ ամփոփել նախորդիվ ձեռքբերված պայմանավորվածությունները, վերհանել առաջացած խնդիրները, ներկայացնել բարելավմանն ուղղված առաջարկություններ, ինչպես նաև քննարկել հետագա անելիքները: Շեշտը դրվեց ԵՄՀ առանձնահատկությունների վրա նոր գործիքակազմի կիրառման շրջանակում: