

Համագործակցային դոկտորական ծրագրեր․ ԲՈՒՀ-արդյունաբերություն համագործակցության հնարավորությունները
Ս.թ. փետրվարի 2-ին ARMDOCT և MODEST Էրազմուս+ ծրագրերի կոնսորցիումի անդամներն առցանց հարթակում հանդիպեցին քննարկելու համագործակցային դոկտորական կրթության կազմակերպումը և համալսարան-արդյունաբերություն համագործակցության հնարավորությունները։ Նշենք, որ երկու ծրագրերն էլ ուղղված են դոկտորական կրթության բարեփոխմանը՝ Զալցբուրգյան սկզբունքներին համահունչ: