

Հայտնի են 2021-2022 ուստարվա Էրազմուս+ ծրագրի կրթաթոշակակիրները
Ս․թ. հունիսի 17-ին ԵՄՀ Միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի կրթաթոշակակիրների հետ: Հանդիպման ընթացքում ուսանողները ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանի ուղղորդմամբ պարզաբանեցին իրենց հուզող մի շարք հարցեր: Ն. Ջոմարդյանը հանգամանալից անդրադարձավ կրթական պայմանագրում ամրագրված մի քանի եդրույթներին, կրեդիտների փոխճանաչմանը, շարժունության ընթացքում առաջացող հնարավոր դժվարություններին և ձեռքբերումներին: