

Ապագա իրավաբանները պրակտիկա կանցնեն Պրոբացիայի ծառայությունում
Բովանդակայնորեն փոխվել են մասնագիտական կրթական ծրագրերին ներկայացվող պահանջները: Գործատուն իր հաստատության աշխատանքային պահանջներն այսուհետ բավարարում է մրցութային հիմունքներով աշխատանքի ընդունման այնպիսի պայմաններով, որոնց մեջ առաջնային է համարվում առանց լրացուցիչ վերապատրաստումների նախաձեռնել աշխատանքային գործունեություն: Սակայն, գործատուն նույնպես պետք է անմասն չմնա մասնագետի պատրաստման գործընթացից՝ առաջարկելով ավարտական աշխատանքի զանազան հետազոտական թեմաներ, իրականացնելով վարպետության և թեմատիկ դասեր, ղեկավարելով ավարտական և ասպիրանտական թեզերը և այլն: Այդպիսի երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ձևը կարող է ընթանալ գիտակրթական կլաստերի կազմավորման միջոցով: