Կառավարում

Կառավարման մագիստրատուրան նախատեսված է ցանկացած առաջնային մասնագիտություն ունեցող դիմորդների համար։ Ծրագիրը կառավարման մասնագիտության ամուր հիմք է տալիս, ինչպես նաև ուսանողներին զինում է փափուկ հմտություններով, որն էլ այսօր շատ կարևորվում է կարիերայում հաջողություններ գրանցելու համար։

 

Ակնարկ

«Կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագիրը նպատակ ունի զարգացնել շրջանավարտների հետազոտական և գործնական հմտությունները կառավարման ոլորտում՝ հնարավորություն տալով նրանց արդյունավետորեն լուծել տարբեր կառավարչական խնդիրներ տնտեսության տարբեր ոլորտներում։
Ծրագիրը նախատեսված է ուսանողներին ապահովելու կառավարման ժամանակակից սկզբունքների, ռազմավարական որոշումների ընդունման և կազմակերպչական առաջնորդության համապարփակ գիտելիքներով՝ նախապատրաստելով նրանց բարձր մակարդակի մասնագիտական դերերի ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում:

Կարիերա

Կառավարման բակալավրի որակավորմամբ անձինք ստանում են լայն կարերիայի հնարավորություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են.

  • Բանկեր
  • Մարքեթինգ
  • Մարդկային ռեսուրսներ
  • Օպերացիոն և տեխնոլոգիական մենեջմենթ
  • Խորհրդատվություն մենեջմենթի ոլորտում (քընսալթինգ)
  • Ձեռնարկատիրություն
  • Ֆինանսներ
  • Լոգիստիկա
  • Ինովացիոն մենեջմենթ
  • Կրթության շարունակականություն և այլ։

Վերջնարդյունքներ

Ընդհանրական վերջնարդյունքները

  •  քննադատաբար մտածելու, վերլուծելու, սինթեզելու և խնդիրները լուծելու կարողություն՝ միաժամանակ արդյունավետորեն կառավարելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և հարմարվելով նոր իրավիճակներին
  • ինչպես մայրենի, այնպես էլ օտար լեզուներով հաղորդակցվելու, առաջնորդության, թիմային աշխատանքի, կոնֆլիկտների կառավարման, բանակցելու, նախաձեռնողական և շարունակական ինքնազարգացման համար անհրաժեշտ հմտություններ

Մասնագիտական վերջնարդյունքները 

  • Կառավարման վերաբերյալ համապարփակ գիտելիքներ, որոնք ներառում են կառավարման համար առանցքային ֆունկցիոնալ  ուղղությունները՝ ֆինանսները, մարքեթինգը, մարդկային ռեսուրսները, գործառնական և ռազմավարական կառավարումը և այլն։
  • Վերլուծելու և որոշումներ կայացնելու հմտություններ, այդ թվում քանակական և որակական հետազոտություններ կատարելու, քննադատական վերլուծության, կառավարման հայեցակարգերի սինթեզման, տարբերակները գնահատելու և ռազմավարական որոշումներ կայացնելու կարողուղություն։

Ծրագիր

1-ին կիսամյակ Կոդ Կրեդիտ
Պարտադիր դասընթացներ
Գործառական կառավարում MA/MAN-C001 6
Ռազմավարական կառավարում MA/MAN-C002 6
Հետազոտության մեթոդներ MA/MAN-C003 3
Մասնագիտական անգլերեն MA/MAN-C004 3
Մարքեթինգային հետազոտություններ և շուկայի վերլուծություն MA/MAN-C005 6
Ընտրովի դասընթացներ
Նախագծերի կառավարում MA/MAN-C016 6
Թվային կառավարում MA/MAN-C017 6
Բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի քաղաքատնտեսություն MA/MAN-C018 6
2-րդ կիսամյակԿոդԿրեդիտ
Պարտադիր դասընթացներ
Մարդկային ռեսուրսների կառավարումMA/MAN-C0063
Մարքեթինգի կառավարումMA/MAN-C0076
Բիզնես պրոցեսների կառավարումMA/MAN-C0086
ԱԲ գործիքակազմը մասնագիտական գործունեության համարMA/MAN-C0093
Ստարտապների կառավարումMA/MAN-C0106
Ընտրովի դասընթացներ  
Որակի կառավարում և աուդիտMA/MAN-C0196
Շրջանաձև տնտեսության միկրո և մակրոէկոնոմիկաMA/MAN-C0206
Ռիսկերի կառավարումMA/MAN-C0216
3-րդ կիսամյակԿոդԿրեդիտ

Մասնագիտական/ հետազոտական պրակտիկա

 10
Մագիստրոսական թեզ 20

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​​