Քրեական իրավունք և դատավարություն

«Իրավագիտություն» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել բազմակողմանի և բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբանների, որոնք կարող են իրականացնել խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտավետազոտական և մանկավարժական պատրաստվածություն պահանջող գործունեություն:

Ակնարկ

«Քրեական իրավունք և դատավարություն»  մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է` պատրաստել  բազմակողմանի և բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբանների, որոնք  կարող են իրականացնել   խորացված, հիմնարար  և մասնագիտական, այդ թվում ` գիտահետազոտական  պատրաստվածություն պահանջող գործունեություն քրեական իրավունքի և դատավարության ոլորտներում, ունեն  հայեցակարգային մտածողություն, կարող են քննադատաբար վերլուծել քրեական իրավունքի և քրեական դատավարության ոլորտների օրենսդրությունը, համակարգը, դատական պրակտիկան,  բացահայտել մասնագիտական բնագավառի իրավական կարգավորման հետ առնչվող  հիմնախնդիրները, ներկայացնել  հիմնավորված առաջարկություններ օրենսդրությանը և կառավարմանը վերաբերող տարբեր հիմնախնդիրների լուծման վերաբերյալ, տրամադրել որակյալ իրավաբանական խորհրդատվություն, օպերատիվ և արդյունավետ պայքարել իրավախախտումների դեմ, ինչպես նաև մասնակցություն ունենալ ՀՀ-ում իրավաստեղծ գործունեությանը և իրավակարգի ամրապնդմանը:

Ելնելով ԵՄՀ 2014-2018թթ ռազմավարությունից և բուհի առաքելությունից Կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`

Կրթություն

  • Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն:
  • Տրամադրել բազմակողմանի իրավական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ իրավագիտության ոլորտում խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտավետազոտական և մանկավարժական գործունեություն իրականացնելու համար
  • Զարգացնել իրավաբանին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
    Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա` որպես հայեցակարգային մտածողություն ունեցող հասարակության անդամի ձևավորմանը:
  • Խորացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ:

Հետազոտություն

Ապահովել ուսանողների կողմից մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրին համապատասխան ինքնուրույն գիտահետազոտական և նորարարական աշխատանքների իրականացմանը:

Հանրային ծառայություն

Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավվելով նրանց իրավաբանական կլինիկայի միջոցով արտաքին շահակիցներին մատուցվող մասնագիտական ծառայությունների տրամադրման գործընթացին:

Կարիերա

Կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել. 

  • Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում
  • Դատական իշխանության, ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում,
  • Իրավապահ մարմիններում,
  • Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում,
  • Իրավախորհրդատվական(փաստաբանական) գրասենյակներում,
  • Առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում,
  • Միջազգային կառույցներում ու կազմակերպություններում:

Վերջնարդյունքներ

Ընդհանրական վերջնարդյունքններ

  • Դրսևորում է վերացական մտածողություն, վերլուծելու, սինթեզելու և խնդիրների լուծման (քննադատական մտածողություն) կարողունակություն
  • Դրսևորում է ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության և ժամանակի կառավարման հմտություններ (կարողություն)
  • Դրսևորում է մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակություն
  • Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
  • Դրսևորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և պատասխանատվության կարողունակություն
  • Դրսևորում է բազմաձևության և բազմամշակութայնության ընդունման կարողունակություն և հարգանք
  • Դրսևորում է գիտական հետազոտություններ կատարելու կարողականություն
  • Դրսևորում է ինքազարգացման կարողունակություն
  • Դրսևորում է նորարարական մտածողություն և նորարարական գործունեություն ծավալելու կարողունակություն

Մասնագիտական վերջնարդյունքներ

  1. Ունի քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական ոլորտների կարգավորմանը վերաբերող արդիական, տեսական խորացված գիտելիքներ, ոլորտում առկա նորագույն տեսությունների, հայեցակարգերի խոր իմացություն
  2. Քննարկում է քրեական իրավախախտումների պատճառներն ու պայմանները, դրանց կանխարգելման ուղիներն ու միջոցները
  3. Կիրառում է մասնագիտական գործունեության ընթացքում ժամանակակից գիտահետազոտական մեթոդները
  4. Գործնականում կիրառում է քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական ոլորտներում նոր և անծանոթ իրավիճակներում կոնկրետ գործնական իրավական բարդ խնդիրների լուծման կառուցակարգերը, առաջադրում նորարարական գաղափարներ
  5. Ընդունում է մասնագիտական (քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական) ոլորտում հիմնավորված իրավաբանական  որոշումներ և փաստաթղթային ձևակերպում տալիս իրավաբանական գործով ընդունված որոշմանը; Կազմում է իրավական ակտերի նախագծեր, քննչական և դատավարական փաստաթղթեր
  6. Մեկնաբանում է քրեաիաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական նորմերը և դատական նախադեպերը, ինչպես նաև վերլուծում դրանց հետ կապված իրավական բարդ խնդիրները, իրավական գնահատական տալիս քննվող գործի փաստացի հանգամանքներին
  7. Կազմում է իրավաբանական եզրակացություններ և տրամադրում որակյալ խորհրդատվություն և փաստաբանական օգնություն
  8. Վերլուծում և մեկնաբանում է ազգային օրենսդրությունը, ինչպես նաև վերազգային և միջազգվային իրավական սկզբունքներն ու նորմերը, այդ թվում՝ համապատասխան նյութաիրավական ու դատավարական ինստիտուտները
  9. Կիրառում է քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական ակտեր, իրացնում նյութական և ընթացակարգային իրավունքի նորմեր, ինքնուրույն մշակում իրավական փաստաթղթեր
  10. Ունակ է կանխարգելել հանցագործությունները, բացահայտել, վերացնել և որակել դրանց իրականացմանը նպաստող պատճառներն ու պայմանները
  11. Վերլուծում է քննչական և դատական պրակտիկայում հանդիպող իրավիճակները
  12. Իրավաբանորեն ճիշտ որակում է քրեաիրավական ոլորտին վերաբերող փաստերը; Իրավական որակավորում տալիս նոր կամ անծանոթ (ոչ ստանդարտ) իրավիճակներում
  13. Իր վարքագծում ղեկավարվում է բարոյական նորմերով` ուղղված հանդուրժողոկանությանը, համագործակցությանը, տարբեր խմբերի ներկացուցիչների միջև փոխըմբռնման ամրապնդմանը, հետևում իրավաբանի էթիկայի սկզբունքներին, բարեխղճորեն կատարում իր մասնագիտական պարտականությունները: Հակազդում է կոռուպցիոն երևույթների դրսևորմանը:

Ծրագիր

1-ին կիսամյակ Կոդ Կրեդիտ
Պարտադիր դասընթացներ
Մասնագիտական անգլերեն MA/Law-C001 2
Իրավունքի և պետության տեսության հիմնախնդիրները MA/Law-C002 5
Իրավունքի սոցիոլոգիա MA/Law-C003 5
Իրավաբանական գրագրություն MA/Law-C004 5
Ապացույցների տեսությունը քրեական դատավարությունում MA/Law-C016 5
Հանցագործությունների որակման գիտական հիմունքներ MA/Law-C017 5
Ընտրովի դասընթացներ/ 1 առարկա    
Քրեական իրավունքի և դատավարության հիմունքներ MA/Law-C017 3
Բռնությամբ  կատարվող  հանցագործություններ MA/Law-E028 3
Նախաքննության հիմնախնդիրները քրեական դատավարությունում MA/Law-E029 3

 

2-ին կիսամյակԿոդԿրեդիտ
Պարտադիր դասընթացներ
ՏՀՏ-ն մասնագիտական խնդիրներումMA/Law-C0073
Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն և գործիքակազմMA/Law-C0083
Իրավունքի փիլիսոփայությունMA/Law-C0095
Բլանկետային դիսպոզիցիայով կոռուպցիոն հանցագործությունների որակման և կանխարգելման հիմնախնդիրները hիմնախնդիրները ՀՀ-ումMA/Law-C0225
Մարդու իրավունքների եվրոպական  չափանիշները  քրեական դատավարությունումMA/Law-C0235
Ընտրովի դասընթացներ/ 1 առարկա  
Քրեական վարույթով նախադեպային իրավունքի կիրառման հիմնախնդիրներըMA/Law-E0313
Պատիժ նշանակելու և պատժից ազատելու հիմնախնդիրներըMA/Law-E0323
Օպերատիվ  հետախուզական  գործունեությունը ՀՀ-ումMA/Law-E0333
Դատական փորձաքննության հիմնահարցերMA/Law-E0333
Դատական գենետիկա և արդարադատության հասանելիություն 3
Արդարադատության հասանելիություն քրեական իրավունքի համատեքստում 3
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններMA/Law-E0353
Քրեակատարողական ընթացակարգի
կատարելագործման հիմնախնդիրներ
MA/Law-E0363
3-րդ կիսամյակԿոդԿրեդիտ
Մասնագիտական-հետազոտական պրակտիկա 10
Մագիստրոսական թեզ 20

 

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​