Իրավագիտության ամբիոնը ստեղծվել է 1996 թ-ին: Իրավագիտության ամբիոնի գործունեությունը նպատակաուղղված է իրավագիտության և իրավական մշակույթի զարգացմանը և տարածմանը և իրավաբանական բարձրագույն, հետբուհական ու լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը:

Ակնարկ

«Իրավագիտություն» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել իրավագիտության ոլորտում հիմնարար տեսական և կիրառական գիտելիքներ,  ինչպես նաև վերլուծական մտածողություն ունեցող իրավաբանների, որոնց գործունեությունն ուղղված կլինի իրավական նորմերի ճիշտ մեկնաբանմանը և իրացմանը, օրինաստեղծ գործընթացի ապահովմանը, ինչպես նաև իրավակարգի ամրապնդմանը:

Ելնելով ԵՄՀ 2019-2025 թ.թ. ռազմավարությունից և բուհի առաքելությունից կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`

Կրթություն

1. Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային և եվրոպական չափանիշներին, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն:
2. Տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ իրավագիտության ոլորտում հիմնարար տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք բերելու համար:
3. Ձևավորել իրավաբանին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
4. Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա`որպես վերլուծական մտածողություն ունեցող, տեսական և կիրառական գիտելիքներով օժտված հասարակության անդամի ձևավորմանը:
5. Զարգացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ:

Հետազոտություն

  1. Խրախուսել ուսանողների կողմից հետազոտական և նորարարական նախաձեռնությունների իրականացմանը՝ ծանոթացնելով հետազոտությունների և հետազոտական մեթոդների հիմունքներին:

Հանրային ծառայություն

  1. Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավելով նրանց իրավաբանական կլինիկայի միջոցով արտաքին շահակիցներին մատուցվող մասնագիտական ծառայությունների տրամադրման գործընթացին:

Կարիերա

Կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել. 

  • Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում
  • Դատական իշխանության, ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում,
  • Իրավապահ մարմիններում,
  • Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում,
  • Իրավախորհրդատվական(փաստաբանական) գրասենյակներում,
  • Առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում,
  • Միջազգային կառույցներում ու կազմակերպություններում:

Վերջնարդյունքներ

Ընդհանրական վերջնարդյունքներ

  • Դրսևորում է վերացական մտածողություն, վերլուծելու, սինթեզելու և խնդիրների լուծման (քննադատական մտածողություն) կարողունակություն
  • Դրսևորում է ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության և ժամանակի կառավարման հմտություններ (կարողություն)
  • Դրսևորում է մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակություն
  • Դրսևորում է համակարգչային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման կարողունակություն
  • Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
  • Դրսևորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և պատասխանատվության կարողունակություն
  • Դրսևորում է բազմաձևության և բազմամշակութայնության ընդունման կարողունակություն և հարգանք
  • Դրսևորում է ինքնազարգացման կարողունակություն

Մասնագիտական վերջնարդյունքներ

  • Դրսևորում է հիմնարար գիտելիքներ տեսական-պատմական առարկաներին առնչվող տեսությունների ու սկզբունքների վերաբերյալ
  • Ներկայացնում է իրավունքի հիմնական ճյուղերը, դրանց սկզբունքները, ինստիտուտները, նորմերի ծագումնաբանությունը և էությունը, այդ ինստիտուտների և նորմերի օրենսդրական ամրագրումն ու կիրառման գործընթացը, ինչպես նաև դրանց համեմատական բնութագրերը
  • Պարզաբանում է իրավական վեճերի (կոնֆլիկտների) ծագման պատճառները և դրանց լուծման միջոցները
  • Ներկայացնում է իրավական գործունեության մեջ մասնագիտական էթիկայի կանոններն ու առանձնահատկությունները, իրավաբանի մասնագիտական գործունեության ընթացքում ծագող բարոյական կանոնների խախտման և դրանց լուծման հնարավոր եղանակներն ու միջոցները
  • Նկարագրում է ՀՀ և արտասահմանյան երկրների իրավական համակարգերը, դրանց առանցքային տարրերն ու հասկացությունները, մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային կառուցակարգերը (մեխանիզմները)
  • Վերլուծում և մեկնաբանում է ազգային օրենսդրությունը, ինչպես նաև միջազգային, այդ թվում՝ վերազգային իրավական սկզբունքներն ու նորմերը
  • Տրամադրում է խորհրդատվություն իրավաբանական գործունեության կոնկրետ բնագավառներում, առաջարկում վեճի լուծման կառուցակարգեր (մեխանիզմներ)` ելնելով կողմերի շահերից
  • Կազմում և ինքնուրույն մշակում է նյութաիրավական և դատավարական փաստաթղթեր, ինչպես նաև տալիս իրավաբանական եզրակացություններ
  • Ունակ է մասնագիտական գործունեության ընթացքում կիրառել ժամանակակից գիտահետազոտական մեթոդներ
  • Կարող է բացահայտել լուծում պահանջող իրավական գործի փաստացի հանգամանքները, ընտրել այն իրավական նորմերը, որոնք ենթական են կիրառման իրավական հիմնավորված որոշում կայացնելու համար
  • Մշակում և վերլուծում է իրավական հիմնախնդիրներին վերաբերող տվյալներ, դատական պրակտիկայի և իրավական վիճակագրության նյութեր՝ հիմնավորված դատողություններ անելու համար
  • Կարող է հիմնավորված առաջարկություններ անել ուղղված օրենսդրության և ինստիտուցիոնալ համակարգի արդյունավետության բարձրացմանը
  • Արժևորում է իրավունքի գերակայությունը և օրենքի իշխանությունը, որոշում անձի պատիվն ու արժանապատվությունը ապահովելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու միջոցները
  • Ունակ է կանխարգելելու հանցագործությունները և այլ իրավախախտումները, բացահայտելու և որակելու դրանց իրականացմանը նպաստող պատճառներն ու պայմանները, ընտրելու դրանք վերացնելու միջոցները: Կարող է դիմակայել կոռուպցիոն երևույթների դրսևորմանը

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​