Լրագրություն

Եվրասիա միջազգային համալսարանի բակալավրի կրթական ծրագիրն առաջարկում է համապարփակ և դինամիկ ուսումնական ծրագիր, որը նախատեսված է արագ զարգացող մեդիայի համար ապագա որակյալ մասնագետներ պատրաստելուն: Տեսական և գործնական հմտություններով հագեցած կրթական ծրագիրը ուսանողներին փոխանցում է անհրաժեշտ գործիքներ՝ տարբեր ԶԼՄ-ներում`տպագիր, հեռարձակվող, առցանց և նոր թվային ձևաչափերում աշխատելու համար:

Ակնարկ

Եվրասիա միջազգային համալսարանի ժուռնալիստիկայի բակալավրի ծրագիրն աչքի է ընկնում իր համապարփակ ուսումնական պլանով և գործնական մոտեցմամբ: Ունենալով տարբեր առարկաների, ներառյալ հեռուստառադիոլրագրության հիմունքնները, ԶԼՄ-ների իրավունքը, հետաքննող լրագրությունը, թվային մարքեթինգը, ուսանողները ձեռք են բերում ոլորտի ամբողջական պատկերացում:

Ծրագիրը թույլ է տալիս ուսանողներին կիրառել իրենց գիտելիքները իրական միջավայրում՝ բուհի մեդիա լաբում, ինչպես նաև պրակտիկայի, սեմինարների և նախագծերի միջոցով: Առաջատար տեխնոլոգիաների ինտեգրումն ապահովում է ապագա մեդիա մասնագետներին օրեցօր զարգացող դաշտում կողմնորոշվելու և գործունեություն ծավալելու համար: 

Ընդհանուր առմամբ, ծրագիրը ուսանողներին նախապատրաստում է լրագրության ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններով ու գիտելիքներով:

Կարիրերա

Շրջանավարտները կարող են աշխատել․

  • Առցանց և տպագիր լրատվամիջոցներում
  • Հեռուստառադիոընկերություններում (TV/Radio) 
  • Հանրային կապերի (PR) և հաղորդակցության ոլորտում

Որպես․

  • Լրագրող
  • Մեկնաբան
  • Խմբագիր
  • Վերլուծաբան
  • Տվյալներ հավաքագրող
  • Հաղորդակցման մասնագետ
  • Նախագծի ղեկավար-պրոդյուսեր
  • Միջոցառումների համակարգող և այլն

Վերջնարդյունքներ

Ընդհանրական վերջնարդյունքներ

  • Դրսևորում է մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակություն

  • Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն

  • Դրսևորում է քննադատական մտածողություն

  • Դրսևորում է բարդ խնդիրներ լուծելու կարողունակություն

Մասնագիտական վերջնարդյունքներ

  • Տիրապետում է ներպետական և միջազգային տարբեր իրադարձություններ (հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և առցանց մամուլի համար) լուսաբանելու հիմնական սկզբունքներին և կանոններին

  • Հստակ տարբերակում է մեդիաբովանդակության ժանրային առանձնահատկությունները

  • Ունակ է կառուցել բանավոր և գրավոր խոսքը հայերեն և օտար լեզուներով՝ ըստ մեդիայի տեսակի և ոճի, տարբերակում է փաստը կարծիքից, առաջնային  ու երկրորդական իրողությունները 

  • Տիրապետում է փաստերի հավաքման ու մշակման մեթոդներին, փաստական նյութն օգտագործելու ըստ մեդիատեքստի ձևաչափին

  • Տիրապետում է մեդիայի ժամանակակից գործիքակազմին՝ կոնտենտ մարքեթինգ, պլանավորում, արտադրական նախագծում, պրոդյուսինգ

  • Տիրապետում է տեղեկատվության, գաղափարների և փաստերի արդյունավետ համադրման հմտություններին՝ կիրառելով համապատասխան աշխատանքային լեզու և ոճ, որոնք հասկանալի կլինեն ինչպես մասնագետին այնպես էլ լսարանին, ունի ներկայացման, գրավոր և բանավոր խոսքի հմտություններ

  • Տիրապետում է լրագրողական էթիկայի և ԶԼՄ օրենսդրության ՀՀ և միջազգային օրենքներին,  կանոնակարգերին, նորմերին ու սկզբունքներին, միջազգային խարտիաներին, կառույցներին և այլն:

Ծրագիր

1-ին կիսամյակ Կոդ Կրեդիտ
Պարտադիր դասընթացներ
Հայոց լեզու և հայ գրականություն EP001 4
Ռուսաց լեզու EP002 3
Օտար լեզու EP003 4
Լրագրության հիմունքներ EP004 4
Ինֆորմատիկա EP005 3
Ընդհանուր հոգեբանություն EP005 5
Գրավոր խոսքի տեխնիկա EP006 4
Մեդիագրագիտություն EP007 3
Ֆիզ․ դաստիարակություն EP008 0
2-րդ կիսամյակ Կոդ Կրեդիտ
Պարտադիր դասընթացներ    
Հայոց լեզու և հայ գրականություն EP001 4
Ռուսաց լեզու EP002 3
Օտար լեզու EP003 4
Լրագրության ժանրեր EP004 4
Խոսքի վարպետություն  EP005 5
Հետազոտության և ներկայացման հմտություններ EP005 4
 Քաղ․ պաշտպանության և արտ․ իրավ․ առաջին բուժօգնություն EP006 2
Ժուռնալիստի վարպետություն  EP007 4
Ֆիզ․ դաստիարակություն EP008 0

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​