Տեղեկատվական համակարգեր

Տեղեկատվական համակարգեր բակալավրիատը ուսանողներին տրամադրում է տեսական գիտելիքներ, ինչպես նաև գործնական և տեխնիկական հմտություններ՝ ժամանակակից բիզնեսի և կառավարման ոլորտում նորագույն տեղեկատվական համակարգերի ներդրման և կիրառման համար:

Ակնարկ

Տեղեկատվական համակարգեր բակալավրի կրթական ծրագիրը մշակվել է հայ առաջատար գործատուների հետ համատեղ՝ նպատակ ունենալով ձևավորել մասնագետներ, որոնք կտիրապետեն WEB տեխնոլոգիաների և ծրագրավորման հիմունքներին, ինչպես նաև համակարգչային ցանցերի, տվյալների հենքերի մշակման, տվյալների վերլուծության, տեղեկատվական համակարգերի անվտանգության և այլ գիտելիքների։

Ծրագրին կարող է դիմել ցակացած անձ, ով կամենում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գիտելիքներ ստանալ և դառնալ իր ոլորտում հաջողակ մասնագետ։

Բացի հիմնական առարկաներից, ուսանողները հնարավորություն են ունենում առարկաներ ընտրել նաև ընտրովի առարկաների ցանկից։ Ընտովի առարկաների ընտրությունը կախված է ուսանողների նախասիրություններից և կարիերայի պլաններից։ Ընտրովի առարկաների ցանկը ամբիոնի կողմից թարմացվում է յուրաքանչյուր տարի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի և տնտեսության փոփոխության արագ տեմպերը։

Բակալավրի վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է հետազոտական աշխատանքին։ Այդ ընթացքում անցկացվում է նաև գիտահետազոտական պրակտիկան ։ Կառավարման և ՏՏ ամբիոնը հետամուտ է լինում, որպեսզի բակալավրական ավարտական աշխատանքների թեմաները համաքայլ լինեն ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։

Կարիերա

Շրջանավարտները կարող են աշխատել տեղական և օտարերկրյա պետական և մասնավոր ձեռնարկություններում որպես տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների բնագավառի մասնագետ`

  • Ծրագրավորող
  • Վեբ կայքերի ծրագրավորող
  • Սերվերային, ցանցային և համակարգչային ադմինիստրատոր
  • Տվյալների բազաների մշակող և սպասարկող
  • Ինֆորմացիայի անվտանգության և պաշտպանության մասնագետ

Վերջնարդյունքներ

Ընդհանրական վերջնարդյունքներ

  • Դրսևորում է ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության և ժամանակի կառավարման հմտություններ (կարողություն)
  • Դրսևորում է մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակություն
  • Դրսևորում է համակարգչային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման կարողունակություն
  • Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
  • Դրսևորում է միջդիսցիպլինար թիմում աշխատելու կարողունակություն
  • Դրսևորում է ինքազարգացման կարողունակություն
  • Դրսևորում է քննադատական մտածողություն Դրսևորում է արդյունքի ձգտման կարողունակություն

Մասնագիտական վերջնարդյունքներ

  • Դրսևորում է ընդհանուր գիտելիք համակարգչի և համակարգչային ցանցերի վերաբերյալ, ներկայացնում հիմնական հասկացությունները
  • Դասակարգում է տեղեկատվական տեխնոլոգիաներն ըստ ոլորտների՝ տեքստային և թվային ինֆորմացիայի մշակում, ինֆորմացիայի ներկայացման և պահպանման հիպերտեքստային եղանակներ, փաստաթղթերի նշագրման լեզուներ և այլն
  • Ներկայացնում է ցանցերի տեսակներն ու կառուցվածքները, լոկալ ցանցի աշխատանքը, պրոտոկոլների և լոկալ ցանցերի սերտիֆիկատների տեսակները
  • Ներկայացնում է տեղեկատվական անվտանգության հիմունքները, վտնագների հիմնական տեսակները և դրանց հակազդելու մեթոդները
  • Դրսևորում է ընդհանուր գիտելիք տվյալների հավաքագրման, պահպանման, ներկայացման, փոխանցման մշակման և տրամադրման տեխնոլոգիաների վերաբերյալ ինչպես նաև մեկնաբանում է մեծ տվյալների (Big Data) մշակման և կառավարման տեխնոլոգիաները
  • Կառավարում է պրոդուկտների և ծառայությունների ստեղծման ու օգտագործման պրոցեսները տեղեկատվական համակարգերի և հաղորդակցության ոլորտում, այդ թվում՝ ալգորիթմների և դրանց իրագործման ծրագրերի մշակում
  • Իրականացնում է ծրագրային տեխնիակական միջոցների, տեղեկատվական համակարգերի ստեղծման, պրոդուկտների և ծառայությունների վերլուծություն
  • Մշակում է տարբեր խնդիրների ալգորիթմներ, ծրագրավորում տեղեկատվական մոդելներ և համակարգեր (տնտեսական, ֆինանսական և կազմակերպչական և կառավարչական)
  • Ծրագրավորում է հավելվածներ և ստեղծում կիրառական խնդիրների լուծման ծրագրային նախատիպեր, կատարում ծրագրային ապահովման կոմպոնենտների թեստավորում

Ծրագիր

 

1-ին կիսամյակԿոդԿրեդիտ
Պարտադիր դասընթացներ
Հայոց լեզուBA/LCP-C0083
Ռուսաց լեզուBA/LCP-C0103
Օտար լեզուBA/LCP-C0124
Ֆիզ․ դաստիարակություն 0
Մաթ. անալիզBA/IT-C0035
Ֆիզիկա և ԷլեկտրոնիկաBA/IT-C0064
Գծային հանրահաշիվBA/IT-C0185
Հայոց պատմության հիմնահարցերBA/Law-C0013
Քաղ․ պաշտպանության և արտ․ իրավ․ առաջին բուժօգնություն հատուկ դասընթացBA/Law-C0022
 
2-րդ կիսամյակ Կոդ Կրեդիտ
Պարտադիր դասընթացներ
Հայոց լեզու BA/LCP-C009 3
Ռուսաց լեզու BA/LCP-C011 3
Օտար լեզու BA/LCP-C013 4
Ֆիզ․ դաստիարակություն 0
Մաթ. անալիզ BA/IT-C004 5
Հավանականությունների տեսություն և մաթ․ վիճակագրություն BA/IT-C011 5
Ալգորիթմներ և ծրագրավորման հիմունքներ BA/IT-C007 5
Համակարգիչների ճարտարապետություն BA/IT-C032 5

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​