Կրթությունը ԵՄՀ-ում
Համալսարանը տրամադրում է կրթական հնարավորություններ Հայաստանի Հանրապետության Որակավորումների ազգային շրջանակի VI`բակալավր, VII`մագիստրոս, VIII` հետազոտող (գիտական աստիճանը` գիտությունների թեկնածու) մակարդակներում:
Արդիական ու նորարար կրթական ծրագրեր
Արժևորելով առաջընթացը, ուսուցման համագործակցային մեթոդները, ստեղծագործական միտքը և ջերմ փոխհարաբերությունները` մեր գլխավոր նպատակն է պատրաստել տեսական գիտելիքները գործնական նպատակներին ծառայեցնող, ստեղծագործական մտածողություն ու գիտական երևակայություն ունեցող, թիմում համագործակցելու ունակ, առաջնորդելու կարողություն ունեցող վստահ և համարձակ ինքնադրսևորմամբ մասնագետներ: Նման մասնագետների պատրաստման բարդ ուղին համալսարանը հաղթահարում է` հետևելով Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին:






Մեր ձեռքը դարի զարկերակին է...
Մեր համալսարանում դուք կգտնեք այն կրթական ծրագիրը, որը համապատասխանում է ձեր հետաքրքրություններին և կարիերայի պատկերացումներին: Մենք առաջարկում ենք տարբեր ոլորտների և առարկաների նորարար ծրագրերի բազմազանություն, որոնք բոլորն էլ նախատեսված են լավագույն գիտելիքներն ու որակյալ կրթությունը ապահովելու համար:
Բաժիններ
ԵՄՀ տեսլականը և առաքելությունը
Մենք ձգտում ենք լինել տարածաշրջանում ճկուն կառավարում ունեցող առաջատար կրթական հաստատություն՝ միտված աշխատաշուկայի անընդհատ զարգացող պահանջներին տեսական և կիրառական գիտելիքներով օժտված բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստմանը:
Համալսարանն իր առաքելությունը նախանշում է երեք մակարդակներում`ուսուցում, հետազոտություն և հանրային ծառայություն։
