ԴԱՍԸՆԹԱՑ

Հետազոտությունների կատարելագործում Արհեստական բանականության (ԱԲ) և տեղեկատվական աղբյուրների արդյունավետ կառավարման միջոցով

Ընդհանուր նկարագիր.

Դասընթացը նախատեսված է երիտասարդ հետազոտողների, ինչպես նաև գիտական և ակադեմիական ոլորտի մասնագետների համար: Այն նպատակ ունի թվային գործիքների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ զարգացնելու հետազոտական կարողությունները։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կխորացնեն իրենց հմտությունները աղբյուրների արդյունավետ կառավարման (source management), արհեստական ինտելեկտի էթիկական կիրառման (ethical application of AI in research) ոլորտներում՝ առավելագույնս արդիականացնելով իրենց հետազոտական գործունեությունը։

Դասընթացն անցկացվում է HyFlex ձևաչափով՝ ապահովելով առավելագույն ճկունություն, ինչը նշանակում է, որ մասնակիցները կարող են ընտրել իրենց հարմար մասնակցության ձևաչափը՝

  • դեմ առ դեմ մասնակցություն ԵՄՀ-ում
  • համաժամանակյա առցանց։

Անկախ ընտրված ձևաչափից՝ բոլոր մասնակիցները հավասարապես հասանելիություն կունենան դասընթացի ամբողջական բովանդակությանը, կարող են ստանալ փորձագիտական աջակցություն և մասնակցության հավաստագիր (առաջադրանքների կատարման դեպքում)։

Դասընթացի ակնկալվող արդյունքները.

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան.

  1. Արդյունավետորեն հավաքագրել, կազմակերպել և կառավարել գիտական տեղեկատվական աղբյուրները՝ աջակցելով բարդ հետազոտական գործընթացներին և նախագծերի իրականացմանը։
  2. Մշակել ճշգրիտ, հետազոտելի հարցեր՝ արհեստական բանականության աջակցությամբ։
  3. Նույնականացնել, գնահատել և սինթեզել անհրաժեշտ գիտական աղբյուրները՝ օգտագործելով որոնման նորարարական ԱԲ գործիքներ։
  4. Օգտագործել ԱԲ գործիքներ՝ աջակցելու ներբեռնված փաստաթղթերի վերլուծությանն ու փաստարկների, թեմաների և գաղափարական կապերի արագ բացահայտմանը։
  5. Կիրառել քննադատական մոտեցում ԱԲ գործիքների օգտագործման ընթացքում՝ պահպանելով ակադեմիական ազնվություն և թափանցիկություն՝ հաղթահարելով ԱԲ հալյուցինացիաների, կողմնակալության ռիսկերը և բացերը։

Հավաստագիր և կրեդիտներ.

Դասընթացն ավարտած մասնակիցները կստանան Եվրասիա միջազգային համալսարանի հավաստագիր՝ 1 ECTS կրեդիտի ներառմամբ (համարժեք է 30 ժամ ընդհանուր աշխատանքային բեռնվածության), համապատասխան՝ Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգին։ Հավաստագիրը տրամադրվում է Europass ձևաչափով՝ ապահովելով միջազգային ճանաչում։

Բաղադրիչ

Նախատեսված դասաժամեր

Սեմինարներ․ օգոստոսի 16-ին և 18-ին

4 ժամ

Ասինխրոն բովանդակություն և ընթերցանություն

6 ժամ

Ուղղորդված գործիքային վարժանքներ

8 ժամ

Ինքնուրույն առաջադրանքներ

8 ժամ

Եզրափակիչ արդյունք և գնահատում

4 ժամ

Ընդհանուր

30 ժամ

Մասնակցության ձևաչափ.

Դասընթացը անցկացվելու է HyFlex ձևաչափով՝ ապահովելով մասնակցության երկու տարբերակ՝

  • Դեմ առ դեմ մասնակցություն։ Մասնակցության տեղերը սահմանափակ են և տրամադրվում են նախնական գրանցմամբ՝ ըստ գրանցման հերթականության։ Եթե դեմ առ դեմ մասնակցության տեղերը լրացել են, նոր գրանցված մասնակիցներին կառաջարկվի առցանց մասնակցության հնարավորություն:
  • Համաժամանակյա առցանց մասնակցություն՝ Zoom հարթակի միջոցով։ Մասնակցության համար անհրաժեշտ է անձնական համակարգիչ։

Ձևաչափից անկախ, հավաստագրման և կրեդիտ ստանալու համար՝ բոլոր մասնակիցները հանձնարարությունները և ինքնուրույն առաջադրանքները պետք է ավարտեն մինչև օգոստոսի 31-ը:

Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է։ Տեղերը սահմանափակ են՝ ըստ գրանցումների հերթականության։ Առաջնահերթությունը տրվում է մարզերից գրանցված մասնակիցներին։

Ո՞վ կարող է դիմել․

Այս դասընթացը օգտակար կլինի՝

  • ասպիրանտների, հայցորդների և դոկտորանտների համար,
  • հետդոկտորական ծրագրերի հետազոտողների և ակադեմիական աշխատակազմի անդամների համար,
  • գիտնականների համար, ովքեր ձգտում են արդիականացնել իրենց հետազոտական աշխատանքի ընթացակարգերն ու թվային հմտությունները։

Ուսուցման լեզուն՝ հայերեն, անգլերեն աջակցող նյութերով:

Դասընթացավար՝ Արևիկ Օհանյան

Արևիկ Օհանյանը բարձրագույն կրթության ոլորտի փորձառու մասնագետ է՝ ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձով ակադեմիական նորարարությունների, որակի ապահովման և կարողությունների զարգացման ոլորտներում, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային հարթակներում։ Նա ղեկավարել և համակարգել է ԵՄ ֆինանսավորմամբ մի շարք ծրագրեր՝ ուղղված կրթական բարեփոխումներին, հաստատությունների կայուն զարգացմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը։ Արևիկ Օհանյանը Եվրասիա միջազգային համալսարանի և «Օհանյան» կրթահամալիրի Հիմնադիրների խորհրդի անդամ է և առանցքային դերակատարում ունի այդ հաստատությունների կառավարման համակարգի ձևավորման և զարգացման, ակադեմիական ռազմավարության մշակման և թվային վերափոխման նախաձեռնությունների գործում։ Ներկայումս նա սովորում է Բոստոնի քոլեջում՝ բարձրագույն կրթության կառավարման գործարար դոկտորանտուրայում (Executive EdD)։ Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է հետխորհրդային կրթական համակարգերում ինստիտուցիոնալ ինքնավարության, պետական կարգավորումների և նորարարության փոխազդեցության խնդիրները: Նրա մասնագիտական փորձը ընդգրկում է նաև կրթական ծրագրերի, քաղաքականությունների մշակում և թվային տեխնոլոգիաների ռազմավարական ներդրում կրթության ոլորտում։

Դիմել

Արի՛ միասին բացահայտենք ԱԲ աշխարհը։