Ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփում

Եվրասիա միջազգային համալսարանում շարունակվում են այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփման և երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին նվիրված ամբիոնային նիստերը:

Իրավագիտության ամբիոնի դասախոսական կազմի աշխատանքային հանդիպմանը ամփոփվեցին աշնանային կիսամյակի արդյունքները: Աշխատանքային քննարկումներին ներկա էին նաև ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը և Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը:

Արձանագրվեց, որ ընդհանուր որակական ցուցանիշների տեսանկյունից նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ուսման առաջադիմության դրական դինամիկա: Ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպական, հետազոտական թեմաների իրականացման, ինչպես նաև, միջազգային դրամաշնորհային ծրագրերի ակտիվությամբ համալսարանում առանձնացող իրավագիտության ամբիոնի դասախոսական կազմը քննարկեց նաև համալսարանի առաջիկա հավատարմագրմանն առնչվող բազմաթիվ հարցեր: Հանդիպմանը օրակարգային հարցերի վերաբերյալ տրվեցին հանձնարարականներ՝ պահանջվող արդյունքներին հասնելու համար:

Ամբիոնի վարիչ Աննա Խվորոստիանկինան ներկայացրեց նաև «Ժան Մոնե» ձմեռային դպրոցի ընթացիկ ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողների շրջանում:

Նիստին մասնակիցները քննարկեցին նաև առաջիկա ուսանողական գիտաժողովին առնչվող հարցեր, որն այս տարի կրում է «Գլոբալ մարտահրավերները և կայուն զարգացումը» խորագիրը:

Դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով։ Միջոցառումը կազմակերպել էր ԵՄՀ Կառավարման ամբիոնը՝ հրավիրելով կառավարման մասնագետ Դավիթ Մեջլումյանին։ Դասախոսության ընթացքում Դավիթ

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա staff.am

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա։ Այս համոզմունքով staff.am-ը սկսել է նոր համագործակցություն՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ՝ կնքելով համապարփակ հուշագիր, որի

Դատարանում՝ գրքից իրականություն․ ԵՄՀ ուսանողները մասնակցեցին դատական նիստերին

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում դասախոս Լիլիթ Զիրոյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան քաղաքի