Սուրեն Օհանյան․ «Անհրաժեշտ է գնահատել նախանշած և անցած ուղին»

Հարգելի՛ ընկերներ,

Այս տարեմուտը կամ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը պետք է դիտարկել որպես ծրագրված աշխատանքների ամփոփապահ, երբ անհրաժեշտ է գնահատել նախանշած և անցած ուղին, արդյո՞ք բարձրագույն մասնագիտական ուսուցման որակին միտված ներհամալսարանական գործընթացները ընթանում են ռազմավարական ծրագրին համապատասխան: Այսօր մասնագիտական կրթական ծրագրերի կառավարման գործընթացները դարձել են այն գլխավոր լծակները, որոնք նախադրյալներ են ստեղծում ուսուցման արդյունավետության բարձրացման և հատկապես փոխներգործուն ուսուցման ապահովման, մասնագիտական և գործնական կարողունակությունների և տեսական գիտելիքներին ներդաշնակորեն զուգակցված գործնական (աշխատանքային) հմտությունների զարգացման գործում:

Օրերս համալսարանում տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ, որոնց ընթացքում վերը նշված խնդիրները ակնառու արտահայտվեցին: Ներկայացնենք ընդամենը երկու դրվագ:

Մասնակցեցի իրավաբանական ամբիոնի նախաձեռնած «Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին» քաղաքացիական հայցով վերաքննիչ դատավարություն-դատախաղին: Չէի ասի թե այդ ամենը դատախաղ էր, որովհետև իրավաբանական մասնագիտության ավարտական և նախաավարտական կուրսերի ուսանողները առավելագույն չափով պահպանեցին դատավարության բոլոր կանոնները: Դատավարությանը մասնակից բոլոր տասներկու ուսանողները խորությամբ մտան իրենց դերերի մեջ, հանպատրաստից ծագող հարցերին տվեցին սպառիչ պատասխաններ, առավելագույն չափով նմանակեցին իրական դատավարությանը (ի դեպ ես էլ նկատողություն ստացա խոսելու համար), իսկ հատուկ դատավարության համար նախատեսված մասնագիտացված լսարանում հավաքված ուսանողները ուշադիր հետևեցին դատավարության ընթացքին և գործնականորեն ընկալեցին դատի յուրաքանչյուր մասնակից-դերակատարի գործառույթները և մասնագիտական կարողությունները ու դատավեճի անցկացման նրբությունները, որոնք էլ ապահովեցին դատավարության հաջող ընթացքը և ավարտը: Նկատենք, որ վերաքննիչը հայցը բեկանեց և ուղարկեց առաջին ատյանի դատարան, որտեղ հաշտարարության միջոցով կնքվեց հաշտության պայմանագիր:

Յուրաքանչյուր մասնակից. դատավորներ, դատախազներ, հայցվորի ներկայացուցիչներ կամ պատախանողներ և այլն, այնքան բնականոն կատարեցին իրենց դերերը, որ մասնակիցներս հիացմունքի պահեր ապրեցինք՝ փաստելով, որ այս իրավաբանները արդեն պատրաստ են ստանալու իրենց մասնագիտական որակավորումները և անցնելու գործնական աշխատանքի: Փաստորեն ծրագրային նոր պահանջների՝ գործնական հմտությունների զարգացման նժարը ծանրացնելու առումներով մենք ճիշտ ճանապարհ ենք ընտրել, մանավանդ, որ ուսանողները ցուցաբերում են մեծ պատրաստակամություն՝ տեսականին ներդաշնակ ստանալու համապատասխան ծավալի գործնական մասնագիտական հմտություններ:

Տեղին է շնորհակալություն հայտնել իրավագիտության ամբիոնին և դասախոս Արմինե Չոբանյանին՝ մասնագիտական նոր պահանջներով շարունակելու ամբիոնային ավանդույթները:

Մեկ տիպական օրինակ ևս, այս անգամ լրագրություն մասնագիտության առաջին կուրսեցիների մասնակցությամբ:

Ընդամենը մեկ կիսամյակ մասնագիտական ծրագրով սովորելուց հետո նրանք կազմակերպեցին միջոցառում, որի ընթացքում ժամառաջ ցուցաբերեցին լրագրողին հատուկ բոլոր մասնագիտական կարողունակությունները. անբարդույթ և տեխնիկական միջոցներից օգտվելու կարողություն, մայրենի լեզվով բացառիկ գրագետ հաղորդակցվելու, արվեստի ամենազանազան ձևերով ներկայանալու, հանպատրաստից ստեղծագործելու, հարցազրույցներ վարելու և մեդիագրագիտությանը վերաբերող բազմաթիվ այլ կարողություններ և հմտություններ: Այլ կերպ ասած առաջին կուրսեցիներին ներկայացվող ծրագրային պահանջներից ավելի բարձր կարողություններ ցուցաբերեցին:

Այս արդյունավետ գործընթացը պայմանավորված է մի քանի գործոններով. մոտիվացման դասընթացների անցկացմամբ, դասընթացների ծրագրերում գործնական ուղղվածություն ունեցող թեմաների մեծացմամբ, գործնական աշխատանքի փորձ ունեցող դասախոսական կազմով, կրթական ծրագրի պատասխանատուների ցուցաբերած մեծ պահանջկոտությամբ և հատկապես մեդիագրագիտության համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական միջոցների ապահովմամբ: Մեր կարծիքով, մասնագիտական կրթական ծրագրի նման համակարգով կառավարման պարագայում «Լրագրություն» մասնագիտության ծրագրի տևողությունը կարելի է մեկ տարով սահամանափակել և այդ մոտեցմամբ լուծել մասնագետի արագացված վերարտադրության խնդիրը ու հասնել միջոցների ու ռեսուրսների էական խնայողության (մինչև 25%):

Շնորհակալություն եմ հայտնում լրագրության կրթական ծրագրի պատասխանատու Տիգրան Հարությունյանին և ԵՄՀ PR բաժնի ղեկավար Էդգար Ամիրխանյանին՝ բարեխիղճ և պատասխանատու աշխատանքի համար:

Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր,

աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան

Դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով։ Միջոցառումը կազմակերպել էր ԵՄՀ Կառավարման ամբիոնը՝ հրավիրելով կառավարման մասնագետ Դավիթ Մեջլումյանին։ Դասախոսության ընթացքում Դավիթ

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա staff.am

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա։ Այս համոզմունքով staff.am-ը սկսել է նոր համագործակցություն՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ՝ կնքելով համապարփակ հուշագիր, որի

Դատարանում՝ գրքից իրականություն․ ԵՄՀ ուսանողները մասնակցեցին դատական նիստերին

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում դասախոս Լիլիթ Զիրոյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան քաղաքի