Կատարելագործվում են գրագողության բացահայտման տեխնիկական միջոցները

Եվրասիա միջազգային համալսարանում ներկայացվեց «StrikePlagiarism» գրագողության դեմ պայքարի առցանց գործիքը և ԵՄՀ ղեկավար կազմի հետ քննարկվեցին համակարգը ստեղծած ընկերության հետ համագործակցության ուղիները:

Եվրասիա միջազգային համալսարանը էապես կարևորում է գիտակրթական միջավայրում բարեվարքության նորմերի հարգումն ու պահպանումը: Համալսարանի կառավարման մարմինների կողմից ընդունված տարբեր փաստաթղթերով ակադեմիական ազնվության ապահովման և գրագողության կանխարգելման նպատակով սահմանվել են համապատասխան դրույթներ։ Միաժամանակ համալսարանը ակտիվորեն իրականացնում է ակադեմիական բարեվարքության միջավայրի կայացման ուղղությամբ տարբեր մեթոդական աջակցության բնույթ ունեցող միջոցառումներ: Այս համատեքստում հատկանշական է հիշատակել նաև ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) նախագծի շրջանակում ԵՄՀ և գործընկեր այլ բուհերի ներկայացուցիչների կողմից մշակված Գիտական բարեվարքության ուղեցույցը, ինչպես նաև համալսարանի կողմից պարբերաբար կազմակերպվող տարբեր թեմատիկ վերապատրաստման դասընթացները:

Այդուհանդերձ ժամանակակից տեխնոլոգիական լուծումները կարևոր դերակատարություն ունեն ակադեմիական միջավայրում գրագողությունն արդյունավետ հայտնաբերելու և կանխելու գործում: Համալսարանների աշխատակազմի ներկայացուցիչները օգտագործելով ՏՏ գործիքներ այժմ կարող են արագ և մանրակրկիտ դիտարկել ներկայացված թեզիսների, հետազոտական աշխատանքների և գիտական հոդվածների տեքստը՝ նպատակ ունենալով հայտնաբերել առանց համապատասխան հղումների այլ աղբյուրներից արտագրված կամ փոխառած հատվածները (գրագողության պոտենցիալ դրսևորումները): Նման տեխնոլոգիական լուծումների օգտագործումը ոչ միայն հեշտացնում է գրագողության բացահայտման գործընթացը, այլ նաև ապահովում է ուսանողների և հետազոտողների կողմից ներկայացված ակադեմիական աշխատանքների ինքնատիպությունը և խթանում է ակադեմիական ազնվության և ինքնատիպության մշակույթի կայացմանը համալսարանական միջավայրում:

Նպատակ ունենալով զարգացնել գրագողության դեմ պայքարի հետևողական աշխատանքը և կատարելագործել ԵՄՀ-ում կիրառվող տեխնիկական գործիքակազմը՝ համալսարանը հյուրընկալել էր ավելի քան 30 երկրների 1500 համալսարաններին, քոլեջներին, դպրոցներին և հրատարակչություններին ծառայություն մատուցող 2002 թվականին հիմնադրված «StrikePlagiarism.com» ապրանքանիշով հայտնի լեհական ընկերության ներկայացուցչին: Ընկերության Կենտրոնական ասիայում բիզնեսի զարգացման տնօրեն Յուլիա Կալչունը մանրամասնորեն ներկայացրեց «StrikePlagiarism.com» հարթակի հնարավորությունները: Համակարգը կարողանում է հայտնաբերել ինչպես ինտերնետում և ձևավորված բազաներում հասանելի հայերեն նյութերի հետ նմանությունները, այնպես էլ այլ լեզուներով գրված և հայերեն թարգմանված դեպքերը:

Հանդիպմանը ներկա ԵՄՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Հետազոտական կենտրոնի ղեկավար Լիա Թևոսյանը, «Բանբեր ԵՄՀ» գիտական պարբերականի խմբագրական խորհրդի քարտուղար Նունե Ջոմարդյանը և այլ աշխատակիցներ գործնականում դիտարկեցին համակարգի աշխատանքը, միաժամանակ ընկերության ներկայացուցչին ներկայացրեցին հայերեն նյութերի հետ աշխատանքի որոշ առանձնահատկությունների հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց զարգացնել համագործակցությունը և առաջիկայում ԵՄՀ տարբեր ստորաբաժանումներ պիլոտային ռեժիմով կփորձարկեն հակակարգը:

Մասնագիտական հանդիպում ԵՄՀ-ում

Կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց ONE WAY GROUP ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանին։ Հանդիպման ընթացքում Մաթևոս Բարսեղյանը ներկայացրեց իր անցած ուղին, ընկերության գործունեության հիմնական ուղղությունները,

«Դիզայն» բաժնի ուսանողների ճանաչողական այցը Եվրասիա միջազգային համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանում հյուրընկալել ենք Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի «Դիզայն» բաժնի ավարտական կուրսի ուսանողներին։ Նրանց ներկայացվեց ընդունելության կարգը, տեղեկացան ԵՄՀ-ում իրենց կրթությունը շարունակելու առավելություններից, ծանոթացան միջազգային

Մտավոր սեփականության վերաբերյալ ուսումնական դատախաղ ԵՄՀ-ում

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երրորդ կուրսի ուսանողները, դասախոս Լիլիթ Զիրոյանի ղեկավարությամբ, «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում իրականացրին ուսումնական դատախաղ։ Դատախաղի թեման վերաբերում