Կմշակվեն «Արդարադատության հասանելիություն․ տեսություն և պրակտիկա» նոր մագիստրոսական ծրագիրն ու մոդուլները

Կմշակվեն «Արդարադատության հասանելիություն․ տեսություն և պրակտիկա» նոր մագիստրոսական ծրագիրն ու մոդուլները

Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն 2024 թվականի փետրվարի 15-ին պաշտոնապես կնքել են պայմանագիր՝ «Արդարադատության մատչելիություն. տեսություն և պրակտիկա» մագիստրոսական ծրագիր և մոդուլներ (MAJust) ենթադրամաշնորհային նախագծի իրականացման նպատակով՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (JUREMONIA) ծրագրի փոքր դրամաշնորհների շրջանակներում:

MAJust-ը հիմնվում է JUREMONIA ծրագրի ընդհանուր նպատակների վրա և և միտված է բարձրացնելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ազդեցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների վրա, ինչպես նաև նպաստել համակարգային փոփոխությունների իրականացմանը: Այս նպատակի իրականացման համար MAJust-ի շրջանակում պատրաստվելու են միջգիտակարգային մասնագետներ՝ զինված արդիական գիտելիքներով ու հմտություններով, որոնք անհրաժեշտ են արդարադատության ոլորտի բարեփոխումների արդյունավետ մշակման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման համար՝ միջազգային ստանդարտներին և լավագույն փորձին համապատասխան։ Ակնկալվում է, որ ծրագիրը կդյուրացնի եռախոսությունը կրթագիտական հաստատությունների, պրակտիկայի և հասարակության միջև ու կբարձրացնի գիտական հաստատությունների դերը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման մեջ։

Պայմանագիրը ստորագրել են Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը, որը ստորագրման արարողության ժամանակ շնորհավորեց գործընկերներին հաջող հայտ ներկայացնելու կապակցությամբ և կարևորեց ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև համագործակցության կարևորությունը Հայաստանում արդարադատության բարեփոխումներն առաջ մղելու գործում: ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ և MAJust նախագծի ակադեմիական համակարգող Աննա Խովորոստյանկինան, շեշտեց, որ MAJust նախագիծը ուղղակիորեն նպաստում է ՄԱԿ-ի կայուն զարգացման 16-րդ «Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ» նպատակի իրագործմանը՝ դասավանդման և հետազոտական աշխատանքներում կայուն զարգացման նպատակների իրագործմանը աջակցելու ԵՄՀ հանձնառությանը համապատասխան։

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (JUREMONIA, www.juremonia.am) ծրագիրը իրականացվում է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կոնսորցիումի կողմից:

Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության իմաստալից դերը արդարադատության ոլորտի բարեփոխումներում՝ դրանով իսկ ապահովել ՀՀ-ում հաշվետու, թափանցիկ և մարդու իրավունքների միջազգային ստանդարտներին համապատասխանող արդարադատության համակարգ ունենալուն:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Եվրասիա միջազգային համալսարանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Մեկնարկեց Ժան Մոնե մոդուլի ձմեռային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկեց Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլի ձմեռային դպրոցը։ Հանրապետության տարբեր բուհերից ծրագրին մասնակցելու համար հայտագրվել էին չորս տասնյակից ավելի