

Էրազմուս փորձը կլոր սեղանի շուրջ համախմբեց բուհի ուսանողներին
2021թ. մայիսի 13-ին Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց կլոր-սեղան քննարկում Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ուսանողների՝ Շողեր Գալստյանի («Կառավարում» մասնագիտություն, բակալավրիատ), Ժենյա Մաղաքյանի («Նախագծերի կառավարում» մասնագիտություն, մագիստրատուրա) և Արմինե Բարսեղյանի («Օտար լեզու և գրականություն» մասնագիտություն, բակալավրիատ) մասնակցությամբ: Հանդիպումը կազմակերպվեց միառժամանակ՝ դեմ առ դեմ և առցանց: Լսարանում ուսանողները կարողացան դիտել առցանց հարթակում միացած Ժենյայի ներկայացումը և ուղղել հարցեր նրան: