

ԵՄՀ-ն հյուրընկալեց Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանին
Այսօր՝ ս․թ․հունիսի 17-ին, Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Իրաքի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. տիկին Ալիա Մահմուդ Սալմանին։ Դեսպանին բուհում առաջինը դիմավորեցին ԵՄՀ հիմնադիրների խորհրդի նախագահ, Սթոնհիլ համալսարանի պրոֆեսոր Աննա Օհանյանը և ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։