

«Ռազմավարական կառավարումը Վիլնիուսի պետական համալսարանի օրինակով». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՄՀ-ում
Այսօր՝ ս.թ. ապրիլի 9-ին, Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպվեց դասախոսություն՝ «Strategic management: Case of VU EVAF strategy» թեմայով: Դասախոսությունը վարեց Վիլնիուսի պետական համալսարանի (Լիտվա) Տնտեսագիտություն և բիզնեսի կառավարում ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աիդա Մակերինսկիենեն, որը ԵՄՀ–ում է Էրազմուս+ դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում: