Քաղաքագիտության ապագան մերօրյա փոթորկալից ժամանակներում

Քաղաքագիտության մագիստրոսական նոր ծրագրի մշակմանն ուղղված  JOPSCIP նախագծի շրջանակում մարտի 14-ին ակադեմիական և քաղաքացիական հասարակության շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում

Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ  JOPSCIP (Curriculum Development – Joint MA Program in Political Science) նախագծի հերթական տեղեկատվական հանդիպումը՝ կլոր սեղան քննարկման ֆորմատով, որին մասնակցեցին համապատասխան ոլորտում ծրագրեր իրագործող ՀԿ-ների, գիտական համայնքի և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, տարբեր բուհերի ուսանողներ։

Միջոցառման նպատակն էր դիտարկել քաղաքագիտական կրթության զարգացման դինամիկան՝ ի պատասխան կառավարման, անվտանգության և ժողովրդավարության ոլորտներում առկա ժամանակակից մարտահրավերների։ Գլոբալ և տարածաշրջանային փոթորկալից ժամանակներում կրթական համակարգը և քաղաքական միջավայրը ենթարկվում են աննախադեպ վերափոխումների։ Միջոցառումն ուղղված էր երկխոսության խթանմանը՝ ակադեմիական հաստատությունների, գիտնականների և քաղհասարակության միջև համագործակցությունը խորացնելու և քաղաքագիտական կրթությունը զարգացնելու, ինչպես նաև ապագա մասնագետներին անհրաժեշտ հմտություններով զինելու ուղղությամբ:

Նախագծի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանը միացել է POSIG Joint Master’s Programme Political Science – Integration & Governance) քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագրի իրագործմանը: ԵՄՀ-ում ծրագրի ակադեմիական համակարգող Աննա Խվորոստիանկինան ներկայացրեց կրթական ծրագրի հիմնական կառուցվածքը՝ շեշտելով նրա նորարարական առավելությունները:

ԵՄՀ-ում նախագծի ինստիտուցիոնալ համակարգող, ԵՄՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը  նշեց, որ առաջարկվող նոր կրթական ծրագիրը հնարավորություններ է ընձեռում շրջանավարտներին լավագույնս ինտեգրվել միջազգային ծրագրեր իրագործող կառույցներում և կրթական ծրագրի ճկունությունը, միջդիսցիպլինար բնույթը և հնարավորությունը սովորել մի շարք առաջատար բուհերում  ապահովում են կրթական ծրագրի արդյունավետությունը:

Հաջորդած քննարկումը ծավալվեց ժամանակակից քաղաքական խնդիրների լուծման գործում ակադեմիական հանրույթի դերի, տարածաշրջանային և գլոբալ քաղաքական վերափոխումների ազդեցությանը կառավարման և ժողովրդավարության շուրջ, ինչպես նաև ապագա մասնագետներին այս բարդ մարտահրավերներին դիմագրավելու համար պատրաստելու ռազմավարությունների համատեքստում։ Մասնակիցները հարցեր տալու հնարավորություն ունեցան՝ ստանալու խորհրդատվություն և հասկանալու, թե ինչպես կարող են ներգրավվել ծրագրի տարբեր փուլերում՝ ուսանողական, ակադեմիական կամ հետազոտական մակարդակներում։

Եվրոպական Միության Էրազմուս+ ծրագրի շրջանակում համաֆինանսավորող JOPSCIP նախագիծը մեկնարկել է 2024 թվականին։ Այն իրականացվում է համալսարանների կոնսորցիումի կողմից, որոնց թվում են Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը (GIPA, Վրաստան, ծրագրի համակարգող), Եվրասիա միջազգային համալսարանը (Հայաստան), Երևանի պետական համալսարանը (Հայաստան), Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանը (ՏՊՀ, Վրաստան), Զալցբուրգի Փարիզ-Լոդրոն համալսարանը (Ավստրիա), Սկոպյեի (Հյուսիսային Մակեդոնիա) Կիրիլ և Մեթոդիոսի անվան համալսարանը:

 

JOPSCIP նախագծի և POSIG համատեղ մագիստրոսական ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ համապատասխան կայքերում՝ https://jopscip.net/ և www.posig.info

Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար

Հունիսի 3-5-ը ԵՄՀ աշխատակիցները մասնակցում են Երևանում և Թբիլիսում զուգահեռ կազմակերպված «Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար» ԵՄ կողմից համաֆինանսավորվող Էրազմուս+ Micro-GEAR նախագծի

Վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով

Եվրասիա միջազգային համալսարանում հաջողությամբ անցկացվեց վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով, որը դասախոսեց ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Արծրուն Պիվազյանը: Վերապատրաստումը կազմակերպվել էր Երևանի

Այց Գդանսկի համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Քրիստինե Մինասյանը, ուսումնական հարցերով գրասենյակի ղեկավար Սիրարփի Դավթյանը և Ազատուհի Քիրիշյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում այցելեցին Լեհաստանի