Վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով

Եվրասիա միջազգային համալսարանում հաջողությամբ անցկացվեց վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով, որը դասախոսեց ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Արծրուն Պիվազյանը:
 
Վերապատրաստումը կազմակերպվել էր Երևանի և մարզերի շուրջ 12 տարբեր քոլեջների ներկայացուցիչների համար։
 
Դասընթացի նպատակն էր ամրապնդել մասնակիցների պատկերացումը միջազգային հաղորդակցության հիմնական սկզբունքների, միջազգայնացման գործընթացների և դրանց ազդեցության մասին կրթական հաստատությունների աշխատանքում։
 
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացան արդյունավետ հաղորդակցման մշակույթին, բազմալեզու միջավայրում աշխատելու մեթոդներին, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակներում կիրառվող գործիքներին։
 
Եվրասիա միջազգային համալսարանը հանդես եկավ որպես կարևոր հարթակ՝ կրթական կազմակերպությունների միջև փորձի փոխանակման և համագործակցության զարգացման համար։

Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար

Հունիսի 3-5-ը ԵՄՀ աշխատակիցները մասնակցում են Երևանում և Թբիլիսում զուգահեռ կազմակերպված «Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար» ԵՄ կողմից համաֆինանսավորվող Էրազմուս+ Micro-GEAR նախագծի

Այց Գդանսկի համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Քրիստինե Մինասյանը, ուսումնական հարցերով գրասենյակի ղեկավար Սիրարփի Դավթյանը և Ազատուհի Քիրիշյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում այցելեցին Լեհաստանի

Մասնագիտական հանդիպում ԵՄՀ-ում

Կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց ONE WAY GROUP ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանին։ Հանդիպման ընթացքում Մաթևոս Բարսեղյանը ներկայացրեց իր անցած ուղին, ընկերության գործունեության հիմնական ուղղությունները,