Վարպետության դաս` «Դատական լուսանկաչություն» թեմայով

Այսօր՝ ս.թ. հոկտեմբերի 30-ին, ԵՄՀ Իրավագիտության ամբիոնին կից գործող  Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ  «Կրիմինալիստիկա» առարկայի շրջանակում հերթական անգամ կազմակերպվեց գործնական հմտությունների զարգացմանն ուղղված առցանց վարպետության դաս`  «Դատական լուսանկաչություն» թեմայով:

Վարպետության դասը   վարեց Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի կրիմինալիստ փորձագետ Վարդգես Ֆրանգյանը։

Դասի ժամանակ բանախոսը նախ ներկայացրեց դատական լուսանկարչության պատմական զարգացումը, դերն ու նշանակությունը իրավագիտության մեջ, ապա պատկերավոր օրինակների ցուցադրմամբ անդրադարձավ դատական լուսանկարչության տեսակներին, խոսեց առանձնահատկությունների, հիմնական սկզբունքների մասին: Փորձագետը ունկնդիրների առանձնակի ուշադրությունը հրավիրեց հանցագործությունների բացահայտման համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող քննչական գործողության արձանագրության մեջ լուսանկարման կիրառման, դրա արդյունքների ամրակայման վերաբերյալ առանձնահատկություններին։ Ավարտին մասնագետը խորհուրդ տվեց տեսական նյութը վերածել գործնական առաջադրանքի՝ այսուհետ որևէ առարկա լուսանկարելիս փորձել այն դիտարկել քրեագիտության համատեքստում, սեփական տեսանկյունից վերլուծել այն թերությունները, որոնք կարող են առաջանալ ընթացքում:

Հանդիպման ավարտին Վ. Ֆրանգյանը թեմայի արդիականությունից ելնելով խոսեց նաև ներկայիս պատերազմական իրադրության պայմաններում հատկապես միջազգային մամուլում տեղ գտած լուսանկարների, կիրառված եղանակների մասին, որոնք հնարավորություն են տալիս հետազոտող կողմին այդ լուսանկաների միջոցով ստանալ կոնկրետ տեղեկատվություն։

Վարպետության դասի շրջանակներում մասնակիցները փորձագետին ուղղեցին տարաբնույթ հարցեր:

 

Եվրասիա միջազգային համալսարանի և RedRays ընկերության միջև կնքվեց փոխհամաձայնության հուշագիր

Եվրասիա միջազգային համալսարանի և RedRays ընկերության միջև կնքվեց փոխհամաձայնության հուշագիր` hաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բիզնեսի արդյունավետ կառավարման ոլորտում առկա խնդիրները և մարտահրավերները,

Տրված է #JUST_FAIR ակադեմիական ծրագրի մեկնարկը

Ծրագրի ընթացքում կմշակվի և կներդրվի #արդարադատության #մատչելիության վերաբերյալ նորարարական հետազոտական ​​մոդուլ:  Ծրագիրը կիրականացնի Եվրասիա միջազգային համալսարանը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Հայաստանում #արդարադատության #ոլորտի #բարեփոխումների #մշտադիտարկում ծրագրի

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին