Սպասված օր նորավարտների համար․ դիպլոմների հանձնում Եվրասիա միջազգային համալսարանում

Այսօր՝ ս․թ․ հուլիսի 19-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ բակալավրատի և մագիստրատուրայի դիպլոմների հանձնման ավարտական հանդիսությունը։ Համալսարանի ուսանողական սրահում հավաքվածների տրամադրությունը տոնական էր, քանզի առիթը ամենասպասվածն ու նշանակալիցն էր։ Եվրասիա միջազգային համալսարանը այս տարի նույնպես նոր ուղեգիր էր տալիս բազմաթիվ շրջանավարտների բակալավրիատից և մագիստրատուրայից:

Միջոցառման պաշտոնական բացումը այս տարի վստահված էր ԵՄՀ շրջանավարտ, «Կառավարում» մասնագիտության մագիստրոս Արմինե Մանասյանին։ Վերջինս իր ելույթում նշեց, որ ուսանողական հետագիծը Եվրասիա միջազգային համալսարանում շատերի համար  հաղթական է եղել: «Ձեզնից շատերը, անցնելով մրցութային մի շարք փուլերով, այսօր հանդիսանում են նաև ուսանողների փոխանակման միջազգային ծրագրերի շրջանավարտներ, ոմանք անցնելով պրակտիկաներ հայաստանյան առաջատար կազմակերպություններում, այսօր  իսկ որպես աշխատակից դարձել են այդ կազմակերպությունների մի մասնիկը, ոմանք էլ ուրախությամբ պիտի փաստեմ, որ նաև համալրվել և դեռ համալրվելու են Եվրասիա միջազգային համալսարանի աշխատակազմի թիմում: Ուսումնառության ընթացքում հնարավորություն եք ունեցել ինքնադրսևորվելու նաև մի շարք ոլորտներում՝ ներկայացրել եք գիտական հոդվածներ ուսանողական՝ այդ թվում միջազգային գիտաժողովներին, ելույթ եք ունեցել տարբեր հարթակներում, մասնակցել եք տարատեսական կամավորական աշխատանքների, իրականացրել եք հետազոտություններ գործատուների կողմից առաջարկված թեմաներով  հայաստանյան առաջատար կառույցներում՝ այսպիսով հարստացնելով Ձեր բուհական ինքնակենսագրությունը, ձևավորելով ձեր հետազոտական և վերլուծական մտածելակերպը և բարձրացնելով ձեր  մրցունակությունը ժամանակակից  աշխատաշուկայի պահանջներին համապատասխան»:

Շրջանավրտներին շնորհավորանքի իր խոսքն ուղղեց ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը,- «Այսօր ուրախությամբ պիտի նշեմ, որ ձեր նկատմամբ սահմանված պարտականությունները կատարված են, անկատար չի թողնվել կրթական ծրագրով նախատեսված որևէ գործառույթ, ընդհակառակը, հետևելով մեր կարգախոսին, այն է՝ մեր ձեռքը դարի զարկերակին է, կարողացել ենք զգալ և  կյանքի կոչել անհրաժեշտ գործնական հմտությունները, տալ այն նորը, ինչն անհարժեշտ են այսօրվա շրջանավարտի համար ժամանակակից աշխատաշուկա մուտք գործելիս։ Շնորհակալ եմ ձեզ, որ մեզ վստահեցիք ձեր կրթությունը և համոզված եմ, որ դեռ հեռու ապագայում էլ պիտի հպարտանաք հարազատ համալսարանով»։

Շրջանավարտներին ողջույնի խոսքեր հղեցին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը, իրավագիտության ամբիոնի վարիչ, ի․ գ․ դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանը, կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը, որոնց էլ վստահված էր դիպլոմների հանձնումը։

Նշենք նաև, որ այսօր բակալավրիատի բազմաթիվ շրջանավարտներ ցանկություն են հայտնել ուսումնառությունը շարունակելու համալսարանի մագիստրոսական կրթական ծրագրերում, իսկ մագիստրոսներից կհամալրեն մեր ասպիրանտների շարքերը:

«Անձնագիր դեպի աշխարհ» թեմայով մոտիվացիոն դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց «Սմարթ Չոյս» լեզուների ուսուցման միջազգային կենտրոնի հիմնադիր տնօրեն, մ.գ.թ. Սվետլանա Կարապետյանին և Կիպրոսի «Կասա» քոլեջի գործադիր տնօրեն Էլինա Սավերիադեսին։ Նրանք հանդես եկան

Դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով։ Միջոցառումը կազմակերպել էր ԵՄՀ Կառավարման ամբիոնը՝ հրավիրելով կառավարման մասնագետ Դավիթ Մեջլումյանին։ Դասախոսության ընթացքում Դավիթ

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա staff.am

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա։ Այս համոզմունքով staff.am-ը սկսել է նոր համագործակցություն՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ՝ կնքելով համապարփակ հուշագիր, որի