Շնորհավո´ր տոնդ, ազատ, անկախ 25-ամյա Հայաստանի Հանրապետություն:

Հարյուրամյակներ շարունակ ազգային պետականությունը կորցրած ժողովրդի համար անկախությունը բացառիկ և բացարձակ արժեք է, որովհետև պատմական անցյալում կրած դառնություններն ու դժվարությունները հիշողությունից շուտափույթ ջնջելու անհրաժեշտություն է զգացվում: Երկրի անկախությունը  բալասան է դառնում, ոչ միայն անցած վերքերը բուժելու, այլև ուրախության ու զարթոնքի, վաղվա նկատմամբ անսահման հույսեր պարգևելու առումով: Այնպես որ, քառորդ դար անկախացած երկրի համար անկախ կարգավիճակի 25-ամյակի տոնակատարությունը դուրս է գալիս իր բուն նշանակությունից և մեր ժողովրդի համար դառնում է համակողմանի նշանակություն ունեցող արժեք: Աշխարհով մեկ ցրված հայության համար անկախ Հայաստանի Հանրապետությունը լույսի և հավատի փարոս է, որը դարձել է  ժողովրդի ազգային-պատմական հիշողության պահպանման հավաքատեղի: Այս հանգամանքով էր պայմանավորված անկախության հոբելյանական միջոցառումների անցկացումը հանրապետությունում և աշխարհի հայաշատ գաղթօջախներում:

Եվրասիա միջազգային համալսարանում և հենակետային վարժարանում սեպտեմբերի 23-ին նույնպես կազմակերպվեց անկախությանը նվիրված միջոցառում, որի  առաջին մասում անդրադարձ եղավ վերը նշված հարցերին, իսկ այնուհետև շնորհալի սովորողները հանդես եկան ազգային և հայրենասիրական ոգեշնչող կատարումներով:

Միջոցառմանը զեկուցմամբ մասնակցեց ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից Եվրասիա միջազգային համալսարանի պատասխանատու գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, ով գիտականորեն մեկնաբանեց անկախության գաղափարը՝ հատուկ ուշադրություն դարձնելով անկախության նոր սերնդի դերակատարությանը ազգային հիմնախնդիրների լուծման գործընթացներում:
Նա, շնորհավորելով բոլորին այս գեղեցիկ ու անկրկնելի տոնի կապակցությամբ, խոսեց նաև ՀՀ-ի անցած դժվարին ճանապարհի, հայոց պետականության կայացման գործընթացի, մեր երկրի հաղթանակների, նվաճումների և առկա մարտահրավերների մասին: Խոսվեց նաև մեր բանակի մարտունակության, զարգացման ու հզորա
ցման, մեր քաջարի , հայրենասեր զինվորների մարտական բարձր ոգու, դեպի հայրենիքը ունեցած անմնացորդ նվիրվածության ու հավատարմության մասին: Այնուհետև գեներալը պատասխանեց ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Այնուհետև սովորողներն իրենց ինքնատիպ ելույթներով, շնորհավորական խոսքերով, հայրենասիրական երգերով ու պարերով մեծ բավականություն և տոնական բարձր տրամադրություն պարգևեցին ներկաներին: Առանձնապես հուզիչ էին Սևադա Միքայելյանի, Վլադիմիր Մսրյանի, Մարիամ Այվազյանի, Մարիամ Գևորգյանի կատարումները և հատկապես տղաների ներկայացմամբ յարխուշտա մարտական պարը:

Հանդիսատեսը հուզմունքի և ուրախության բազում պահեր ապրեց:

Միջոցառումն ամփոփեց համալսարանի ռեկտոր Ս. Օհանյանը: Նա ուշադրություն դարձրեց սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքների հետագա բարելավմանը, ընդգծեց քառօրյա պատերազմում համալսարանի հինգ ուսանողների մասնակցության կարևորությունը և այս միջոցառման անցկացման հաջող ընթացքը պայմանավորեց սովորողներին հոգեհարազատ թեմայի ընտրությամբ՝ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչ Ս. Նահապետյանին և պրոռեկտոր Ի. Բաբայանին այս յուրահատուկ գիտական և գեղարվեստական միջոցառումը կազմակերպելու համար:


Մասնագիտական հանդիպում ԵՄՀ-ում

Կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց ONE WAY GROUP ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանին։ Հանդիպման ընթացքում Մաթևոս Բարսեղյանը ներկայացրեց իր անցած ուղին, ընկերության գործունեության հիմնական ուղղությունները,

«Դիզայն» բաժնի ուսանողների ճանաչողական այցը Եվրասիա միջազգային համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանում հյուրընկալել ենք Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի «Դիզայն» բաժնի ավարտական կուրսի ուսանողներին։ Նրանց ներկայացվեց ընդունելության կարգը, տեղեկացան ԵՄՀ-ում իրենց կրթությունը շարունակելու առավելություններից, ծանոթացան միջազգային

Մտավոր սեփականության վերաբերյալ ուսումնական դատախաղ ԵՄՀ-ում

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երրորդ կուրսի ուսանողները, դասախոս Լիլիթ Զիրոյանի ղեկավարությամբ, «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում իրականացրին ուսումնական դատախաղ։ Դատախաղի թեման վերաբերում