Մտավոր սեփականության վերաբերյալ ուսումնական դատախաղ ԵՄՀ-ում

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երրորդ կուրսի ուսանողները, դասախոս Լիլիթ Զիրոյանի ղեկավարությամբ, «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում իրականացրին ուսումնական դատախաղ։
 
Դատախաղի թեման վերաբերում էր ապրանքային նշանի ապօրինի օգտագործման դադարեցման պահանջով ներկայացված քաղաքացիական գործին։
 
Նախնական դատական լսումների փուլում դատարանը բաշխեց ապացույցների բեռը, իսկ դատաքննության փուլում կողմերը ներկայացրին իրենց իրավական հիմնավորումները և փաստարկները։
 
Դատարանը, ուսումնասիրելով գործի բոլոր հանգամանքները, կայացրեց արդար և հիմնավորված դատական ակտ։

Դատախաղ՝ «Քրեական դատավարություն» առարկայի շրջանակում

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողները մասնակցեցին «Քրեական դատավարություն» առարկայի շրջանակում կազմակերպված դատախաղին, որը անցկացվեց նույն ամբիոնի դասախոս, իրավագիտության

ԵՄՀ ուսանողուհին մասնակցել է ուսանողական ֆիլմերի 25-րդ փառատոնին

Եվրասիա միջազգային համալսարանը հպարտանում է իր ուսանողներով, ովքեր դրսևորվում են ոչ միայն ակադեմիական, այլև մշակութային ու ստեղծագործական ոլորտներում՝ տեղական և միջազգային հարթակներում։ Հայարփի Ֆահրադյանը, ով մասնակցում

Սևիլիայի համալսարանը կազմակերպել է գործընկեր բուհերի աշխատակիցների վերապատրաստման շաբաթ

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանն ու նախապատրաստական բաժնի ղեկավար Մերրի Շահբազյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում մասնակցել են Սևիլիայի համալսարանի կողմից կազմակերպված