Մեկնարկեց Տուշիայի համալսարանի հետ համատեղ կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագիրը

Եվրասիա միջազգային համալսարանում ազդարարվեց Իտալիայի Տուշիայի համալսարանի հետ համատեղ «Իրավագիտություն» («Անվտանգություն և մարդու իրավունքներ») մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի մեկնարկը։

Կրթական ծրագիրը հայ և օտարազգի դիմորդներին ընձեռում է բացառիկ հնարավորություն մագիստրոսական կրթության մեկ ամբողջական կիսամյակը ամբողջական կրթաթոշակով ուսանել Եվրոպայի առաջատար բուհերից մեկում՝ Իտալիայի Տուշիայի համալսարանում՝ ստանալով միանգամից երկու դիպլոմ։

 

ԵՄՀ ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը ողջունեց այս տարվա հավակնորդ դիմորդներին, շնորհակալություն հայտնեց իտալական կողմին՝ համագործակցության պատրաստակամության, աջակցության և կրթական նոր նշաձող սահմանելու համար։

«Հայաստանը գտնվում է այնպիսի աշխարհաքաղաքական խաչմերուկում, որտեղ առավել քան այսօր կարևոր է մարդու իրավունքների և անվտանգության ապահովման մասնագիտական գիտելիքներով զինված փորձագետներ ունենալը։ Համոզված եմ, որ երկուստեք մշակած կրթական այս ծրագիրը կնպաստի ապագայում ունենալ պրոֆեսիոնալ շրջանավարտներ, ովքեր իրենց ջանքերը կուղղեն մարդու հիմնարար իրավունքների ապահովմմանն ու դրանց իրացմանը։ Բոլորիս մաղթում եմ կանաչ ճանապարհ։»,-նշեց ԵՄՀ ռեկտորը։

Տուշիայի համալսարանի իրավաբանական դպրոցի դեկան, պրոֆեսոր Մարիո Սավինոն ողջունեց բոլոր մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց Եվրասիա միջազգային համալսարանի ղեկավար կազմին և հույս հայտնեց, որ ծրագիրն իսկապես կունենա հաջողություն, քանի որ երկու բուհերն էլ ունեն լուրջ գիտական ներուժ և պրոֆեսորադասախոսական կազմ, ովքեր կաջակցեն դիմորդներին հաջողությամբ հասնել Իտալիա։

Եվրասիա միջազգային համալսարանում կրթական ծրագրի պատասխանատուն է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Խվորոստյանկինան է, որը հանդիպմանը ներկայացրեց ծրագրի բովանդակությունը և կառուցվածքը, ընդունելության պայմանները, ակադեմիական կիսամյակների ընթացիկ առարկայացանկն ու հրավիրյալ դասախոսներին։

Հայ մասնագետների հետ ծրագրի դիմորդներին կդասավանդեն նաև Օքսֆորդի և այլ առաջատար բուհերից հրավիրյալ դասախոսներ, բացի այդ բոլորին հնարավորություն կընձեռվի ընտրել տարբեր առարկաներ՝ ստանալով նաև դասընթացի մասնակցության վկայական։ #

 

Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպեց վերապատրաստումներ

Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ ԵՄՀ-ի հետ սերտ համագործակցող քոլեջների և դպրոցների դասախոսական, ուսուցչական և վարչական անձնակազմի համար համալսարանը կազմակերպեց վերապատրաստումներ:Նախապես ընտրված ուսումնական հաստատություններում

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց իսպանացի դասախոս Դոլորս Սաբատե Պլանեսին

Erasmus+ շարժունության ծրագրի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանը այսօր հյուրընկալել է պրոֆեսոր Դոլորս Սաբատե Պլանեսին, ով ներկայացնում է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի (Իսպանիա) Անգլերեն և գերմաներեն

KPI4HE նախագիծը ներկայացվել է կայուն զարգացմանն ուղղված միջազգային գիտաժողովի ընթացքում

Սույն թվականի ապրիլի 17-ին ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ T-GREEN նախագծի շրջանակներում մեկնարկել է «Կրթություն և հետազոտություն հանուն կայուն զարգացման․ ինստիտուցիոնալ քաղաքականություն և փորձ» խորագրով միջազգային