Հնարավորություն սովորելու Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում

Հարգելի՛ ԵՄՀ ուսանողներ,
Erasmus+ ծրագրի շրջանակներում և Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) ու Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի (Իսպանիա) միջև ստորագրված համաձայնագրի հիման վրա, ԵՄՀ ուսանողներն ունեն հնարավորություն մասնակցելու կրթաթոշակի մրցույթին՝ 2025-2026 ուսումնական տարվա աշնանային կիսամյակում (01/09/2025 — 31/01/2026) Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում սովորելու համար։
 
Պահանջներ թեկնածուների համար:
Բակալավրիատի ուսանողները պետք է ավարտած լինեն առնվազն 1 ուսումնական տարի։ Մագիստրատուրայի ուսանողները պետք է ավարտած լինեն առնվազն 1 ուսումնական կիսամյակ ԵՄՀ-ում մինչև Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան մեկնելը։
Լեզվական պահանջներ:
Նվազագույն պահանջվող լեզվական մակարդակը՝ անգլերեն B1 և իսպաներեն B1՝ ըստ CEFR-ի (Լեզուների ընդհանուր եվրոպական շրջանակ)։
Բակալավրիատի ուսանողների համար՝
Պետք է հաշվի առնել, որ բոլոր մասնագիտությունների դասերը անցկացվում են իսպաներենով, ուստի անհրաժեշտ է ունենալ B1 մակարդակի իսպաներեն։
Բացառություն են կազմում հետևյալ մասնագիտությունները, որոնք կարող են ընդունել ուսանողներ B1 մակարդակի անգլերենով՝
1. Անգլերեն լեզու և գրականություն
2. Քիմիա (միայն որոշ առարկաներ)
3. Քիմիական ինժեներիա (միայն որոշ առարկաներ)
Erasmus+ KA171 կրթաթոշակ
Ճանապարհածախս՝ 820 եվրո (հաշվարկվում է ԵՄ EACEA Distance Calculator-ի հիման վրա և անկախ է իրական ավիատոմսի արժեքից)։
Կրթաթոշակ՝ 850 եվրո ամսական × 5 ամիս։
Եթե հետաքրքրված եք մասնակցությամբ, պարզապես լրացրեք առցանց հայտադիմումը՝ https://forms.office.com/e/jBAq6RTmit
Ինքնաառաջադրման վերջնաժամկետ՝ 8 ապրիլի, 2024, ժամը 18:00։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել erasmus@eiu.am էլ. հասցեին կամ այցելել սենյակ #701։

Մասնագիտական հանդիպում ԵՄՀ-ում

Կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց ONE WAY GROUP ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանին։ Հանդիպման ընթացքում Մաթևոս Բարսեղյանը ներկայացրեց իր անցած ուղին, ընկերության գործունեության հիմնական ուղղությունները,

«Դիզայն» բաժնի ուսանողների ճանաչողական այցը Եվրասիա միջազգային համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանում հյուրընկալել ենք Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի «Դիզայն» բաժնի ավարտական կուրսի ուսանողներին։ Նրանց ներկայացվեց ընդունելության կարգը, տեղեկացան ԵՄՀ-ում իրենց կրթությունը շարունակելու առավելություններից, ծանոթացան միջազգային

Մտավոր սեփականության վերաբերյալ ուսումնական դատախաղ ԵՄՀ-ում

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երրորդ կուրսի ուսանողները, դասախոս Լիլիթ Զիրոյանի ղեկավարությամբ, «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում իրականացրին ուսումնական դատախաղ։ Դատախաղի թեման վերաբերում