Հանդիպում գործատուների հետ

Փետրվարի 5-ին Եվրասիա միջազգային համալսարանի oտար լեզուների եւ գրականության ամբիոնը հանդիպեց Երեւանի հանրակրթական դպրոցների եւ վարժարանների գործատու-ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր գործատուների հետ քննարկել եւ առանձնացնել այն որակական պահանջները, որոնք կարեւորվում են մասնագետների ընտրության հարցում: Քննարկվեց ՄԿԾ-ների ուսումնառության արդյունքների ձեւավորման հիմնական մեթոդները եւ դրանց հիմնավորումները: Քննարկվեց նաեւ ուսումնառության ընթացքում ՄԿԾ-ներով նախապես սահմանված ուսանողներին տրվող գիտելիքի չափանիշներն ու չափորոշիչները, դրանց հասնելու մեթոդները:

Ներկաներին ողջունեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը. «Մենք հետեւում ենք, որ մեր շրջանավարտներն ընդունվեն աշխատանքի մեր կրթական կառույցներում, այնուամենայնիվ այն կարծիքին ենք, որ այսօրվա դպրոցի ներկայացվող պահանջները ոչ բոլոր շրջանավարտներն են բավարարում: Հետեւաբար մենք անցում ենք կատարել ՄԿԾ-ներ կազմելու նոր մեթոդի»:

Հանդիպմանը ԵՄՀ միջազգային կապերի եւ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանը ներկայացրեց մասնագիտության կրթական ծրագրեր (ՄԿԾ) կազմելու ԵՄՀ որդեգրած մեթոդը:

«Բոլոնյան գործընթացին ինտեգրվելու նպատակով մասնագիտության կրթական ծրագրերը պետք է համապատասխանեն այսօրվա պահանջներին: Հապատասախանելու համար պետք է գտնել գործատուներին, այն միջավայրը, որտեղ գնում է աշխատելու մեր շրջանավարտը եւ իմանալ նրանց պահանջները: Այսօրվա մեր հիմնական խնդիրն է վեր հանել այդ պահանջները եւ արտացոլել դրանք ՄԿԾ-ներում»,-ասում է ԵՄՀ միջազգային կապերի եւ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանը:

Աշխատանքային խումբը հատուկ շեշտեց, որ ճկուն, ստեղծագործ եւ նորարար մտածողությունը բավարար չէ դպրոցում դասավանդելու համար, շատ կարեւոր է տիրապետել ուսուցանման գործնական մեթոդներին:

Հանդիպման ընթացքում գործատուները հստակ ներկայացրեցին իրենց ակնկալիքները աշխատակիցների պատրաստման հարցում, ինչպես նաև համալսարանի դերը ՀՀ բարձրագույն կրթական համակարգում։ Վերջիններս մասնավորապես շեշտադրեցին կիրառական գիտելիքներով և հմտություններով օժտված, ինքնակրթության և ինքնազարգացման հմտություններ ունեցող անհատների պատրաստումը՝ որպես համալսարանի առաջնային խնդիր։ Մասնակիցների կողմից հնչած առաջարկները հիմք կհանդիսանան ոչ միայն ԵՄՀ կրթական ծրագրերի վերանայման, այլ նաև տեսլականի, առաքելության և ռազմավարական նպատակների վերանայման ընթացքում։

ԵՄՀ-ն՝ կրթական բարեփոխումների առաջնագծում. ամփոփվեց Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ։

armenpress.am. Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։

Հարցազրույց ԵՄՀ Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահի հետ

Հարցազրույց Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Ռոզա Մանվելյանի հետ Հունվարի 17-ին Եվրասիա միջազգային համալսարանում անցկացված ուսանողական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում