ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ

Ի գիտություն ԵՄՀ-ի ԳԹԿ-ով հայտագրված դիմորդների՝
 
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամանը՝ 2021 թվականի միասնական քննության օրերը հաստատելու մասին: Ըստ այդմ.
🟧 Կենսաբանություն, Աշխարհագրություն և Համաշխարհային պատմություն առարկաների քննությունը հունիսի 8-ին է,
🟧 Օտար լեզուները՝ հունիսի 11-ին,
🟧 Հայոց լեզու և հայ գրականությունը՝ հունիսի 15-ին,
🟧 Մաթեմատիկան՝ հունիսի 18-ին,
🟧 Հայոց պատմությունն ու Ֆիզիկան՝ հունիսի 22-ին և
🟧 Քիմիան ու Ռուսաց լեզուն՝ հունիսի 25-ին:
 

Հաջողությամբ իրականացվեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանները» Ժան Մոնե դասընթացը

Հաջողությամբ ավարտվեց «ԵՄ-ն և իր արևելյան հարևանները. իրավունք, քաղաքականություն և պետական կառավարում» խորագրով Ժան Մոնե դասընթացը : Այս կրթական նախաձեռնությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից

ԵՄՀ-ն՝ կրթական բարեփոխումների առաջնագծում. ամփոփվեց Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ։

armenpress.am. Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։