Հայաստանը նշում է Անկախության հռչակման 28-ամյակը

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը նշում է Անկախության հռչակման 28-ամյակը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում

 

«Անձնագիր դեպի աշխարհ» թեմայով մոտիվացիոն դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց «Սմարթ Չոյս» լեզուների ուսուցման միջազգային կենտրոնի հիմնադիր տնօրեն, մ.գ.թ. Սվետլանա Կարապետյանին և Կիպրոսի «Կասա» քոլեջի գործադիր տնօրեն Էլինա Սավերիադեսին։ Նրանք հանդես եկան

Դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով։ Միջոցառումը կազմակերպել էր ԵՄՀ Կառավարման ամբիոնը՝ հրավիրելով կառավարման մասնագետ Դավիթ Մեջլումյանին։ Դասախոսության ընթացքում Դավիթ

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա staff.am

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա։ Այս համոզմունքով staff.am-ը սկսել է նոր համագործակցություն՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ՝ կնքելով համապարփակ հուշագիր, որի