«Իրավունքի և պետության տեսություն». Մասնագիտական հանդիպում-քննարկում

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնը դասախոսությունների շրջանակներում ուսանողների մոտ տեսական գիտելիքները գործնականի հետ շաղկապելու, ուսանողներին մոտիվացնելու նպատակով հաճախակի կազմակերպում է հանդիպում-քննարկումներ ոլորտի համապատասխան առաջատար մասնագետների հետ:

Օրերս «Իրավունքի և պետության տեսություն» առարկայի (դասախոս՝ իր.գիտ.թ. Իզաբելլա Իսկանդարյան) շրջանակներում որպես ոլորտի համապատասխան առաջատար մասնագետ հրավերվել էր Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գոհար Ադոնցը, ով հանդիպման ընթացքում ուսանողների հետ կիսվեց թեմային առնչվող մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով:

 

Դատախաղ՝ «Քրեական դատավարություն» առարկայի շրջանակում

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողները մասնակցեցին «Քրեական դատավարություն» առարկայի շրջանակում կազմակերպված դատախաղին, որը անցկացվեց նույն ամբիոնի դասախոս, իրավագիտության

ԵՄՀ ուսանողուհին մասնակցել է ուսանողական ֆիլմերի 25-րդ փառատոնին

Եվրասիա միջազգային համալսարանը հպարտանում է իր ուսանողներով, ովքեր դրսևորվում են ոչ միայն ակադեմիական, այլև մշակութային ու ստեղծագործական ոլորտներում՝ տեղական և միջազգային հարթակներում։ Հայարփի Ֆահրադյանը, ով մասնակցում

Սևիլիայի համալսարանը կազմակերպել է գործընկեր բուհերի աշխատակիցների վերապատրաստման շաբաթ

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանն ու նախապատրաստական բաժնի ղեկավար Մերրի Շահբազյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում մասնակցել են Սևիլիայի համալսարանի կողմից կազմակերպված