«Ժամանակակից միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ըմբռնումը» դասընթաց

«Ժամանակակից միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ըմբռնումը» դասընթաց

Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլն իր հանրային դասախոսությունների շարքի շրջանակներում ուրախ է հայտարարել քաղաքագետ Գևորգ Մելիքյանի «Ժամանակակից միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ըմբռնումը» դասընթացի մեկնարկի մասին:

Դասընթացը բաղկացած է հինգ վարպետության դասից, որոնք կենտրոնացած են միջազգային իրավունքի և քաղաքականության արդի խնդիրներին: Դասընթացն ավարտելիս կտրամադրվի վկայական։

Անդրադարձ կարվի նաև հետևյալ թեմաներին.

  1. Ներածություն միջազգային հարաբերություններին և միջազգային հարաբերությունների հիմնական տեսություններին։
  2. Հիմնական հասկացությունները միջազգային հարաբերություններում (հաջորդելով շահերի գնահատման խաղով)
  3. Հիբրիդային սպառնալիքներ և ժամանակակից պատերազմ. Ռուսական հեռանկարներն ընդդեմ Արևմտյանի
  4. Դաշինքի ձևավորում Հարավային Կովկասում. ՆԱՏՕ-ն ընդդեմ ՀԱՊԿ-ի և տարածաշրջանային անվտանգության երկընտրանքները (բանավեճի վրա հիմնված)
  5. Հայաստանի արտաքին քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը (բանավեճի վրա հիմնված)

Աշխատանքային լեզուն՝ Հայերեն

Հանդիպման օրերը՝ Նոյմեբերի 4, 11, 25, Դեկտեմբերի 2, 9, ժամը՝ 19:00-21:00։

Մասնակցության վճարը կազմում է 15.000 դրամ։

Գրանցվել հետևյալ հղումով․https://forms.gle/4yRYVzZd9smFG6E27

Կարող եք գրանցվել նաև էլ․ նամակի միջոցով․ anna.khvorostiankina@eiu.am

Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար

Հունիսի 3-5-ը ԵՄՀ աշխատակիցները մասնակցում են Երևանում և Թբիլիսում զուգահեռ կազմակերպված «Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար» ԵՄ կողմից համաֆինանսավորվող Էրազմուս+ Micro-GEAR նախագծի

Վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով

Եվրասիա միջազգային համալսարանում հաջողությամբ անցկացվեց վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով, որը դասախոսեց ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Արծրուն Պիվազյանը: Վերապատրաստումը կազմակերպվել էր Երևանի

Այց Գդանսկի համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Քրիստինե Մինասյանը, ուսումնական հարցերով գրասենյակի ղեկավար Սիրարփի Դավթյանը և Ազատուհի Քիրիշյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում այցելեցին Լեհաստանի