Էրիկ Մանուկով․ Եվրոպայում սովորելը մեծ պատասխանատվություն է

Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման 4-րդ կուրսի ուսանող Էրիկ Մանուկովն այս օրերին իր կրթությունը շարունակում է Վարշավայի Տնտեսագիտության և հումանիտար գիտությունների համալսարանում ( University of Economics and Human Sciences in Warsaw )։ Նա ԵՄՀ կրկնակի դիպլոմի ծրագրի ուսանողներից է, ով դեռ առաջին կուրսից ցանկանում էր ուսումը շարունակել նաև Հայաստանից դուրս, սակայն որոշ հանգամանքներ միշտ խանգարում էին։
 
«Ի վերջո 2021 թվականին՝ մինչ չորրորդ կուրսի մեկնարկը, հանդիսանալով Եվրասիա Միջազգային Համալսարանի ուսանող՝ առաջարկ ստացա մասնակցել կրկնակի դիպլոմի ծրագրին, որը առաջինն է Հայաստանում։ Ուրախությամբ համաձայնեցի, քանի որ առաջադիմությունս թույլ էր տալիս, փաստաթղթային փուլն էլ հաղթահարեցինք և ստացանք դրական պատասխան ու եկա այստեղ»-պատմում է Էրիկն ու հավելում, որ, ցավոք, լիարժեք չի հասցնում վայելել ուսանողական կյանքը, քանի որ համավարակի պատճառով լեհական բուհը հեռավար ուսուցման է անցել։
 
«Կարող եմ ասել, որ առարկաները հետաքրքիր են, դասախոսները՝ պահանջկոտ։ Մեր երկրի հետ համեմատելով կարող եմ ասել, որ այստեղ տնային հանձնարարությունները միմիայն կատարվում են PowerPoint ծրագրով՝ պրեզենտացիայի տեսքով։ Դասաժամերը շատ ավելի երկար են տևում (2․5 ժամ), սակայն օրական 2 դասաժամ»,-հավելում է մեր ուսանողն ու խորհուրդ տալիս իր կուրսընկերներին մինչև նմանատիպ ծրագրի դիմելը հասկանալ, որ դա մեծ պատասխանատվություն է և պետք է մաքսիմալ կատարելագործել անգլերեն լեզվի իմացությունը։
 
Վերադառնալուն պես Էրիկը մտադիր է ևս մեկ՝ մագիստրոսի կրթական աստիճանը հաղթահարել կրկին Եվրոպայում, բայց, անպայման, Հայաստան վերադառնալու պատրաստակամությամբ։
 

ԵՄՀ-ն՝ կրթական բարեփոխումների առաջնագծում. ամփոփվեց Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ։

armenpress.am. Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։

Հարցազրույց ԵՄՀ Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահի հետ

Հարցազրույց Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Ռոզա Մանվելյանի հետ Հունվարի 17-ին Եվրասիա միջազգային համալսարանում անցկացված ուսանողական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում