Էրազմուս+ փոխանակման ծրագրի նոր հնարավորություն Արիստոտելի համալսարանում (Սալոնիկի, Հունաստան)

ԵՄՀ սիրելի՛ ուսանողներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Արիստոտելի համալսարանի  (Սալոնիկի, Հունաստան)   հետ   Էրազմուս+ ծրագրի շրջանակներում   իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

Առկա  է

  • 1 տեղ՝ բակալավրի կամ մագիստրատուրայի բարձր առաջադիմություն ունեցող  ուսանողների համար, ովքեր 2020-2021թթ. գարնանային կիսամյակի ուսումնառությունը կիրականացնեն   տվյալ համալսարանում:

Ծրագրին մասնակցելու համար  պահանջվում է անգլերենի իմացության B2 մակարդակ:

Առաջադրում՝

Թեկնածուների առաջադրումն իրականացնում է Եվրասիա միջազգային համալսարանը մինչև նոյեմբերի 16-ը:

Հայտագրում՝

Առաջադրված թեկնածուները լրացնելու են հյուրընկալող համալսարանի կողմից առաջադրված առցանց դիմումը և կցում պահանջվող բոլոր փաստաթղթերը:

Ընտրության գործընթաց՝

  • Դիմումները գնահատվում են Արիստոտելի համալսարանի համապատասխան ֆակուլտետի Էրազմուս+ միջազգային ծրագրի համակարգողների կողմից՝ հաշվի առնելով ուսանողի ակադեմիական առաջադիմությունը, լեզվի մակարդակը և կրթական պայմանագիրը:
  • Գնահատականների հիման վրա հյուրընկալող պետության Ընտրող հանձնաժողովը կընտրի ծրագրի հաղթողներին:

Մանրամասների համար կարող եք այցելել Համալսարանի հետևյալ կայքը՝ https://eurep.auth.gr/

Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ նոյեմբերի 10-ը  հետևյալ  հասցեով՝

https://forms.gle/fJz5vLTVdbY9UZJV8

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել erasmus@eiu.am էլեկտրոնային հասցեին:

 

«Անձնագիր դեպի աշխարհ» թեմայով մոտիվացիոն դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց «Սմարթ Չոյս» լեզուների ուսուցման միջազգային կենտրոնի հիմնադիր տնօրեն, մ.գ.թ. Սվետլանա Կարապետյանին և Կիպրոսի «Կասա» քոլեջի գործադիր տնօրեն Էլինա Սավերիադեսին։ Նրանք հանդես եկան

Դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով։ Միջոցառումը կազմակերպել էր ԵՄՀ Կառավարման ամբիոնը՝ հրավիրելով կառավարման մասնագետ Դավիթ Մեջլումյանին։ Դասախոսության ընթացքում Դավիթ

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա staff.am

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա։ Այս համոզմունքով staff.am-ը սկսել է նոր համագործակցություն՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ՝ կնքելով համապարփակ հուշագիր, որի