Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր։ Մասնավորապես՝ քննարկվեց և հաստատվեց 2025–2026 ուսումնական տարվա գարնանային կիսամյակի «Օհանյան» կրթաթոշակի համար առաջադրված ուսանողների ցանկը, ամփոփվեցին «Եվրասիա» կրթաթոշակի մրցույթի արդյունքները, ինչպես նաև հաստատվեց առկա ուսուցման ասպիրանտուրայի միջազգային ուսանողի գիտական ղեկավարն ու հետազոտության թեման։
Անդրադարձ կատարվեց նաև համալսարանի մագիստրոսական կրթական ծրագրերի աուդիտի գործընթացի կազմակերպմանը, որի շրջանակում քննարկվեց և հաստատվեց աուդիտի աշխատանքային խմբերի կազմը և ժամանակացույցը։
Բացի այդ, ներկայացվեցին Կառավարման և ՏՏ ամբիոնի, ինչպես նաև Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ընթացիկ գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումներ։


