Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալել էր Քյոլնի համալսարանի և Ժնևի ակադեմիայի շրջանավարտ Մայքլ Ռեյփելին

Միջազգային մարդասիրական իրավունքի կարևոր ճյուղը հասկանալու և քննարկելու համար Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալել էր հետազոտող, միջազգային իրավունքի և պատմության դասախոս, Արևելյան Եվրոպայում և Կովկասում մասնագիտացած, մարդասիրական ոլորտում աշխատող, Քյոլնի համալսարանի և Ժնևի ակադեմիայի շրջանավարտ Մայքլ Ռեյփելին։
Պարոն Ռեյփելը հայերենով միջազգային մարդասիրական իրավունքը ներկայացրեց ինտերակտիվ եղանակներով: Մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները՝ զինված հակամարտության ընթացքում կանոնների վերաբերյալ, որի պահպանումը ներկայումս մարտահրավերային է աշխարհաքաղաքական մակարդակով։
Վարպետության դասն ավարտվեց հետագայում ևս դասախոսություններ իրականացնելու ակնկալիքով։

ԵՄՀ-ն՝ կրթական բարեփոխումների առաջնագծում. ամփոփվեց Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ։

armenpress.am. Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։

Հարցազրույց ԵՄՀ Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահի հետ

Հարցազրույց Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Ռոզա Մանվելյանի հետ Հունվարի 17-ին Եվրասիա միջազգային համալսարանում անցկացված ուսանողական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում