«Եվրասիա» կրթաթոշակի մրցույթ՝ մագիստրատուրայի ուսանողների համար

«Եվրասիա» կրթաթոշակի մրցույթ՝ մագիստրատուրայի ուսանողների համար

Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական ինկուբատորը հայտարարում է «Եվրասիա» կրթաթոշակի մրցույթ (2022-2023): Կրթաթոշակը տրամադրվում է մագիստրատուրայի ուսանողներին՝ խրախուսելով հետազոտական աշխատանքը և կազմում է մեկ կիսամյակի ուսման վարձի 10-50%-ը:

Այն ուսանողները, որոնք բավարարում են նվազագույն պահանջները և ցանկանում են մասնակցել մրցույթին պետք է ներկայացնեն մագիստրոսական թեզի հետազոտական պլան՝ ԵՄՀ կողմից ներկայացվող ձևաչափին համապատասխան։

  • Կրթաթոշակին կարող են հավակնել այն ուսանողները, ովքեր․
  • Ներգրավված են ԵՄՀ մագիստրոսական կրթական ծրագրերում,
  • Իրականացնում են հետազոտական աշխատանք ԵՄՀ-ի և/կամ գործընկեր ձեռնարկության կողմից առաջնահերթություն համարվող թեմաների շուրջ,
  • Ունեն նվազագույնը 3.5 միավոր ՄՈԳ։

ԵՄՀ-ի և/կամ գործընկեր ձեռնարկության կողմից առաջնահերթություն համարվող թեմաների շուրջ թեզ չգրելու դեպքում կրթաթոշակից օգտվող ուսանողները պարտավորվում են մինչև ուսումնական մագիստրոսական թեզի պաշտպանությունը՝ ԵՄՀ ԲԱՆԲԵՐ կամ ՀՀ Բարձրագույն որոկավորման կոմիտեի կողմից ճանաչված այլ պարբերականում հոդված տպագրել (կամ այն ներկայացնել տպագրման)։ Հոդված չտպագրելու (կամ տպագրմանը չընդունելու) դեպքում՝ ուսանողը պարտավոր է մինչև ավարտական թեզի պաշտպանությունը վերադարձնել տրամադրված կրթաթոշակի 50%-ը։

Հետաքրքրված ուսանողները պետք է ներկայացնեն իրենց հետազոտության առաջարկների հայտադիմումը` ստորև ներկայացված ձևաչափով՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով: Ամբողջայան լրացված հայտն անհրաժեշտ է ուղարկել info@eiu.am հասցեին՝ վերնագրելով․«Եվրասիա կրթաթոշակի հայ­տա­դիմում»։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2022թ. հուլիսի 15-ը:

Ձևաչափեր

Ներբեռնել՝ Հավելված

Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին․ info@eiu.am

Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար

Հունիսի 3-5-ը ԵՄՀ աշխատակիցները մասնակցում են Երևանում և Թբիլիսում զուգահեռ կազմակերպված «Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար» ԵՄ կողմից համաֆինանսավորվող Էրազմուս+ Micro-GEAR նախագծի

Վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով

Եվրասիա միջազգային համալսարանում հաջողությամբ անցկացվեց վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով, որը դասախոսեց ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Արծրուն Պիվազյանը: Վերապատրաստումը կազմակերպվել էր Երևանի

Այց Գդանսկի համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Քրիստինե Մինասյանը, ուսումնական հարցերով գրասենյակի ղեկավար Սիրարփի Դավթյանը և Ազատուհի Քիրիշյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում այցելեցին Լեհաստանի