ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանի շնորհավորական ուղերձը

Հարգելի՛ ուսանողներ և գործընկերներ,

Հաշված ժամեր անց հրաժեշտ կտանք բազում մարտահրավերներով և ձեռքբերումներով լի 2021 թվականին և նոր հույսերով, պատասխանատվությամբ և շարունակական հաջողությունների սպասումով մուտք կգործենք 2022 թվական։ Ամփոփելով 2021 թվականը՝ ուրախ եմ արձանագրել, որ անկախ երկրի և ամբողջ աշխարհի առջև ծառացած մարտահրավերների, մենք հասել ենք մեր նախանշած ռազմավարական նպատակներին՝ հաջողություններ գրանցելով համալսարանի գործունեության բոլոր հիմնական ուղղություններով։

2021 թվականին գրանցած հաղթանակներին անդրադառնալիս հարկ եմ համարում նշել Եվրասիա միջազգային համալսարանի համակարգմամբ իրականացվող ARMDOCT նախագծի շրջանակներում մշակված «ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգ»-ի հաստատումը ԿԳՄՍ նախարարի կողմից, որը հիմք է հանդիսանալու երկրում բարձրագույն կրթության երրորդ աստիճանի արմատական վերափոխման։

Անցնող տարում մենք ևս մեկ էական առաջընթաց քայլ ենք կատարել կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերափոխման, ինչպես նաև միջազգայնացման ուղղությամբ՝ ներդնելով միջազգային համատեղ և կրկնակի դիպլոմի ծրագրեր բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում, ապահովելով պրոֆեսորադասախոսական կազմի շարունակական աճն ու կատարելագործումը, մեծացնելով տեղական և միջազգային համագործակցության շրջանակը և այլն։

Սիրելի՛ ուսանողներ, գործընկերներ և ծնողներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Գալիք տարին կարևոր և պատասխանատու է լինելու մեր պետության և ժողովրդի կյանքում. ծրագրերի հստակ իրականացման, աշխատանքների ամբողջացման, աշխատաոճի և մասնագիտական մոտեցումների վերանայման ու կատարելագործման, պատասխանատու որոշումների և հանձնառություների կայացման տարի:

Թող 2022 թվականը մեր երկրի ու ժողովրդի համար լինի խաղաղության, ձեռքբերումների ու նվաճումների տարի, թող բոլորիս օջախներում իշխի սերն ու համերաշխությունը։

Հարգանքով,

ԵՄՀ ռեկտոր, Եվրասիա վարժարանի տնօրեն,

աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան

 

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց իսպանացի դասախոս Դոլորս Սաբատե Պլանեսին

Erasmus+ շարժունության ծրագրի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանը այսօր հյուրընկալել է պրոֆեսոր Դոլորս Սաբատե Պլանեսին, ով ներկայացնում է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի (Իսպանիա) Անգլերեն և գերմաներեն

KPI4HE նախագիծը ներկայացվել է կայուն զարգացմանն ուղղված միջազգային գիտաժողովի ընթացքում

Սույն թվականի ապրիլի 17-ին ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ T-GREEN նախագծի շրջանակներում մեկնարկել է «Կրթություն և հետազոտություն հանուն կայուն զարգացման․ ինստիտուցիոնալ քաղաքականություն և փորձ» խորագրով միջազգային

Վարպետաց դաս «Դիզայն» կրթական ծրագրի շրջանակում

Եվրասիա միջազգային համալսարանում հյուրընկալել էինք Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի սաներին: Այցի ընթացքում անցկացվեց վարպետաց դաս, որը վարեց «Դիզայն» կրթական ծրագրի դասախոս Կարեն Հակոբյանը: Նա ներկայացրեց