ԵՄՀ-ում փորձի փոխանակում է իրականացնում Միկոլաս Ռոմերիս համալսարանի աշխատակիցը

Այս օրերին՝ ս․թ․ հուլիսի 18-23-ը, Էրազմուս+ աշխատակիցների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանում է Միկոլաս Ռոմերիս համալսարանի (Լիտվա) Միջազգային կապերի կենտրոնի աշխատակից Ինեսա Ցվետկովան:

Այցի հիմնական նպատակն է փորձի փոխանակում իրականացնել ԵՄՀ Միջազգային կապերի կենտրոնում, ծանոթանալ կենտրոնի աշխատանքներին և պլանավորել ու կոորդինացնել հետագա աշխատանքները ակտիվ համագործակցության խորացման համատեքստում:

Ինեսա Ցվետկովային ԵՄՀ-ում առաջինը հյուրընկալեց բուհի ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Ռեկտորը ողջունեց վերջինիս  փորձի փոխանակումը ԵՄՀ-ում, անդրադարձավ երկու բուհերի տարիների կայուն համագործակցությանը՝ համոզմուք հայտնելով, որ այս այցը նույնպես կնպաստի մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնմանը: Ռեկտորը փաստեց նաև, որ Միկոլաս Ռոմերիս համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի ակտիվ համագործակցությունը՝ ի թիվս ուսանողների, դասախոսների, աշխատակազմի փոխանակման ծրագրերի ավելացման, տարեցտարի նպաստում է ԵՄՀ կրթական գործընթացների բարելավմանը։

Միջազգային փոխանակման ծրագիրը ներառում էր մի շարք միջոցառումներ և քննարկումներ:  Քննարկումներին մասնակցում են Եվրասիա միջագային համալսարանի միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանը, կենտրոնի աշխատակիցներ՝ Մերի Շահբազյանը, Փարսա Յաղուբզադե Շահբասթարեն, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիլավյանը, Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի աշխատակից Արմինե Մանասյանը: Մեկշաբաթյա այցելության ընթացքում օտարերկրյա ներկայացուցիչը և ԵՄՀ աշխատակիցները քննարկեցին միջազգային համագործակցությանը, կրթության կազմակերպմանն առնչվող տարաբնույթ հարցեր։

Այցի շրջանակում կազմակերպվեցին ճանաչողական այցեր մշակութային կենտրոններ, տեսարժան վայրեր Երևանում և Հայաստանում։

 

Միջազգային գիտական կոնֆերանսի զեկույցով հանդես գալու հրավեր

Եվրոպական միության աջակցությամբ Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակներում կանցկացվի «Ինստիտուցիոնալ քաղաքականությունն ու փորձը հանուն կրթության և հետազոտության կայուն

«Եվրասիա» կրթաթոշակի ներհամալսարանական ամենանամյա մրցույթ

Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է «Եվրասիա» կրթաթոշակի ներհամալսարանական ամենանամյա մրցույթը.   «Եվրասիա» կրթաթոշակը տրամադրվում է Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին՝ նրանց հետազոտական աշխատանքները

Հնարավորություն սովորելու Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում

Հարգելի՛ ԵՄՀ ուսանողներ,Erasmus+ ծրագրի շրջանակներում և Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) ու Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի (Իսպանիա) միջև ստորագրված համաձայնագրի հիման վրա, ԵՄՀ ուսանողներն ունեն հնարավորություն